Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    15 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    11 կմ/ժ
  • Լոռի 24°C
    68%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    55%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    30%
    4 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    15 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    40%
    4 կմ/ժ
  • Արցախ 29°C
    33%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.39166
  • Դոլար = 388

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լունին՝ Ազգային տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:

Հայաստանը կիսում է Սինգապուրի հետ այն արժեքները, որոնք նպաստել են Ձեր երկրի վերելքին և միջազգային հեղինակությանը՝ արդյունավետ տնտեսական քաղաքականություն, ժողովրդավարություն և օրենքի գերակայություն: Համոզված եմ, որ Ձեր փորձառու առաջնորդության ներքո Սինգապուրը կշարունակի գրանցել նորանոր հաջողություններ ու առաջընթաց։

Գոհունակությամբ և բավարարվածությամբ եմ մտաբերում երկու տարի առաջ տեղի ունեցած մեր հանդիպումները Սինգապուրում և Հայաստանում: Ցավոք, մեր համատեղ ծրագրերի իրագործմանը խոչընդոտեց աշխարհին պատուհասած COVID-19-ի համավարակը, ինչպես նաև 2020 թվականի աշնանից Հայաստանի և Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ադրբեջանա-թուրքական ագրեսիան։ Այդուհանդերձ, Հայաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել այդ մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ և մնում է հաստատակամ իր բարեփոխումների ճանապարհին՝ գործընկեր երկրների աջակցությամբ:

Հայաստանը և Սինգապուրն ունեն բարեկամական հարաբերություններ և համագործակցության չիրացված մեծ ներուժ: Այս առումով հեռանկարային կարող են լինել կրթական, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ:

Հայտնում եմ իմ պատրաստակամությունը՝ առկա երկկողմ քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերը խորացնելու ու ընդլայնելու նպատակով իմ ջանքերը գործադրելու և փոխգործակցության ներուժն իրացնելու համար:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սինգապուրի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»:

Թեմայի այլ նորություններ