Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է լրջորեն և մանրամասն քննության առարկա դառնան
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    38%
    2 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    55%
    2 կմ/ժ
  • Լոռի 17°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    82%
    10 կմ/ժ
  • Արարատ 26°C
    41%
    13 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    83%
    5 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    36%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    72%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    36%
    4 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    46%
    7 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.52317
  • Դոլար = 388.4

Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է լրջորեն և մանրամասն քննության առարկա դառնան

Հայաստանի Հարապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է լրջորեն և մանրամասն քննության առարկա դառնան, որովհետև կան հարցեր, որոնց պատասխանը պիտի ստանա հանրությունը: Փաշինյանն այս մասին ասել է ՀՀ դատախազության ստեղծման 103-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ:

«Իհարկե առանձին թեմա է, թե որ հատվածն է, որ պետք է դատաիրավական համակարգի շրջանակներում քննվի, որ համակարգն է, որ հանձնաժողովային կամ օրենսդրությամբ նախատեսված այլ ֆորմատներով պիտի քննարկվի, բայց կարևոր է արձանագրել, որ 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքները և դրան հարակից այլ հանգամանքներ պիտի անպայման քննվեն այնտեղ, որտեղ կա քրեաիրավական գնահատականի խնդիր, պիտի տրվի քրեաիրավական գնահատական: Այնտեղ, որտեղ կա քաղաքական գնահատականի խնդիր, պիտի տրվի քաղաքական գնահատական, բայց հանրությունը և մենք բոլորս, կարծում եմ, զգում ենք այդ անհրաժեշտությունը, կարիքը և առաջիկայում դատախազությունն այս առումով բավականին մեծ աշխատանք ունի կատարելու»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ