Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը շնորհավորել են Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    52%
    22 կմ/ժ
  • Լոռի 19°C
    72%
    7 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    59%
    7 կմ/ժ
  • Արարատ 27°C
    53%
    3 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    41%
    7 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    68%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    44%
    6 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    58%
    3 կմ/ժ
  • Արցախ 25°C
    43%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40696
  • Դոլար = 387.815

Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը շնորհավորել են Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը շնորհավորել են Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Ռուսաստանի Դաշնության զարգացման շահերից բխող նպատակների իրագործմանը միտված պետական և քաղաքական գործունեության հարուստ փորձը, ինչպես նաև համաշխարհային ասպարեզում երկրի դերի առավել ամրապնդմանը միտված Ձեր հետևողական ջանքերը Ձեզ արժանի հարգանք են ապահովել հայրենիքում և արտերկրում:

Անվիճելի է Ձեր անձնական ներդրումը Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Երախտապարտ ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր ջանքերի համար:

Անկեղծորեն գնահատում եմ մեր միջև ձևավորված փոխըմբռնումը և վստահելի հարաբերությունները:

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում»:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Արցախում միշտ հիշում և բարձր ենք գնահատում Ձեր ակտիվ մասնակցությունը և ծանրակշիռ ներդրումը  2020 թ. աշնանը ռազմական գործողությունների դադարեցման ու խաղաղության հաստատման, մեր բնակչության անվտանգության ապահովման և տարածաշրջանում կայունության  պահպանման գործում:

Անգնահատելի է անձամբ Ձեր և Ռուսաստանի Դաշնության կառավարության դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և առանձին ձևաչափերում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման գործընթացում:

Լիահույս ենք, որ մեր երկու եղբայրական ժողովուրդների միջև դարերի ընթացքում հաստատված ջերմ ու անկեղծ բարեկամությունն էլ ավելի կամրապնդվի ու կխորանա:

Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ և մաղթում քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք»: 

Թեմայի այլ նորություններ