Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել ՀՀ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը և հյուրընկալվել են նախագահական նստավայրում
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    49%
    15 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    99%
    2 կմ/ժ
  • Արարատ 22°C
    60%
    12 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    91%
    2 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    49%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    49%
    15 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    71%
    17 կմ/ժ
  • Արցախ 17°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5206
  • Դոլար = 388.4

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել ՀՀ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը և հյուրընկալվել են նախագահական նստավայրում

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել ՀՀ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը և հյուրընկալվել են նախագահական նստավայրում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստին, որի ընթացքում տեղի է ունեցել Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը նախագահական նստավայրում հյուրընկալվել են նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին և նրա տիկնոջը՝ Անահիտ Մինասյանին:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ հաջողություններ մաղթելով այդ պատասխանատու գործում: Վարչապետը նշել է, որ Խաչատուրյանը պաշտոնը ստանձնել է Հայաստանի համար կարևոր ժամանակահատվածում՝ համոզմունք հայտնելով, որ նա իր հարուստ կենսափորձը կծառայեցնի ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի:

Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ ընդգծելով, որ գիտակցում է այն մեծ պատասխանատվությունը, որը ստանձնել է Հայաստանի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում: Նա հավաստիացրել է, որ Հանրապետության նախագահի ինստիտուտը շարունակելու է ծառայել համազգային խնդիրների լուծմանը՝ ընդգծելով, որ իր գործունեությունն ուղղված է լինելու ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի։

Թեմայի այլ նորություններ