Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Ղազարյանն ազատվել է ՔԿԾ գլխավոր քարտուղարի պաշտոնից ու նոր աշխատանքի նշանակվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    41%
    22 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    77%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    98%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    100%
    3 կմ/ժ
  • Արարատ 24°C
    49%
    7 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    91%
    4 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    41%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    92%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    41%
    22 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    66%
    23 կմ/ժ
  • Արցախ 18°C
    88%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Ղազարյանն ազատվել է ՔԿԾ գլխավոր քարտուղարի պաշտոնից ու նոր աշխատանքի նշանակվել

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Ղազարյանն ազատվել է ՔԿԾ գլխավոր քարտուղարի պաշտոնից ու նոր աշխատանքի նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2 որոշումներով՝ Արտակ Ղազարյանն ազատվել է ՔԿԾ գլխավոր քարտուղարի պաշտոնից ու աշխատանքի անցել Ջրային կոմիտեում:

Ազատման մասին համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արտակ Սուրենի Ղազարյանին ազատել քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից»։

ՀՀ վարչապետի՝ մայիսի 4-ին ստորագրած մեկ այլ որոշմամբ՝ Ղազարյանը նշանակվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղար:

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝ Արտակ Սուրենի Ղազարյանին նշանակել ջրային կոմիտեի գլխավոր քարտուղար»։

Նշենք, որ Ղազարյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնում էր նշանակվել նախորդ տարվա հոկտեմբերի 5-ին:

Թեմայի այլ նորություններ