Ներկայացվել են տրանսպորտի, ջրային տնտեսության եւ էներգետիկայի ոլորտներին 2022-ի պետբյուջեով նախատեսված հատկացումները, իրականացվելիք ծրագրերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    25%
    4 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    43%
    17 կմ/ժ
  • Լոռի 19°C
    78%
    10 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    75%
    9 կմ/ժ
  • Արարատ 31°C
    27%
    2 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    67%
    9 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    25%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    70%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    25%
    4 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    40%
    19 կմ/ժ
  • Արցախ 19°C
    76%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48032
  • Դոլար = 388

Ներկայացվել են տրանսպորտի, ջրային տնտեսության եւ էներգետիկայի ոլորտներին 2022-ի պետբյուջեով նախատեսված հատկացումները, իրականացվելիք ծրագրերը

Ներկայացվել են տրանսպորտի, ջրային տնտեսության եւ էներգետիկայի ոլորտներին 2022-ի պետբյուջեով նախատեսված հատկացումները, իրականացվելիք ծրագրերը

ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 2-ի hամատեղ նիստում ներկայացվել են տրանսպորտի, ջրային տնտեսության եւ էներգետիկայի ոլորտներին 2022-ի պետբյուջեով նախատեսված հատկացումները:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի տեղեկացմամբ՝ նախարարությանը  կհատկացվի 335 մլրդ 257 մլն դրամ: 22 ծրագրի շրջանակում կիրականացվի 140 միջոցառում: 209 մլրդ 594 մլն դրամը կուղղվի կապիտալ ծախսերին, իսկ 125 մլրդ 663 մլն դրամը՝ ընթացիկ ծախսերին:

Նախարարի խոսքով՝ տրանսպորտի ոլորտին բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 116 մլրդ 642 մլն դրամ: Կիրականացվի  3 ծրագիր, 31 միջոցառում: Ամենախոշորը՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիրն է, որին կհատկացվի 115 մլրդ  117 մլն դրամ: Մեկ այլ ծրագրով էլ նախատեսվում է Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների վերակառուցում եւ երկկողմանի երթեւեկության ապահովում: Կշարունակվի Բագրատաշեն անցման կետի տարածքում կամրջի կառուցումը, որի համար բյուջեից կհատկացվի 1.3 մլրդ դրամ: Շինարարական աշխատանքներ կիրականացվեն նաեւ Վանաձոր Ալավերդի-Վրաստանի սահմանային հատվածում:

Ջրային տնտեսության ոլորտում 5 ծրագիր, 41 միջոցառում իրականացնելու համար կհատկացվի 45 մլրդ 253 մլն դրամ: Գումարի հիմնական մասը կուղղվի «Ոռոգման համակարգերի առողջացման» ծրագրին: Նախատեսվում է 185կմ երկարությամբ ոռոգման  ցանցերի հիմնանորոգում եւ 15կմ նոր ցանցի կառուցում: ԵՄ աջակցությամբ իրականացվելիք ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի 17 բնակավայրերում  կկառուցվեն ոռոգման համակարգեր, կնախագծվի ու կկառուցվի 17 ջրամբար, ինչպես նաեւ կվերանորոգվի 4 ջրամբար:

Էներգետիկայի բնագավառին ուղղված հատկացումը 49 մլրդ 425 մլն դրամ է: Նախատեսվում է իրականացնել 3 ծրագիր եւ 10 միջոցառում: Ամենամեծը՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց/ Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» ծրագիրն է՝ բաղկացած 3 բաղադրիչից:

Թեմայի այլ նորություններ