Նավրոզը թող Հայաստանի քրդերի համար լինի ուրախության և ձեռքբերումների տարվա խորհրդանիշ. ՀՀ վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    43%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    88%
    4 կմ/ժ
  • Լոռի 15°C
    98%
    6 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 23°C
    54%
    13 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    91%
    4 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    43%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    89%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    43%
    9 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    72%
    18 կմ/ժ
  • Արցախ 17°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.51182
  • Դոլար = 388.4

Նավրոզը թող Հայաստանի քրդերի համար լինի ուրախության և ձեռքբերումների տարվա խորհրդանիշ. ՀՀ վարչապետ

Նավրոզը թող Հայաստանի քրդերի համար լինի ուրախության և ձեռքբերումների տարվա խորհրդանիշ. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին քրդական Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ:

Ուղերձում ասված է. 

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ:

Նավրոզը՝ գարնանային վերազարթոնքը, թող Հայաստանի քրդերի համար լինի ուրախության և ձեռքբերումների տարվա խորհրդանիշ: Թո՛ղ բոլոր մեծ ու փոքր փորձությունները մնան անցյալում, և ձեր բոլոր բարի ձեռնարկներում ձեզ ուղեկցեն հաջողությունները:

Թո՛ղ Նոր տարին հայաստանաբնակ քրդերի համար լինի առատության, շենության ու բարգավաճման տարի:

Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին մաղթում եմ երջանկություն, ձեր ընտանիքներին՝ լիություն ու համերաշխություն, ձեր համայնքին՝ բարօրություն և առաջընթաց՝ Հայաստանի հասարակության իրավահավասար եղբայրական ընտանիքում:

Շնորհավոր Նավրոզ»:

Թեմայի այլ նորություններ