ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-15-ը Բրյուսելում
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    32%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    44%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    55%
    8 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    55%
    2 կմ/ժ
  • Արարատ 20°C
    34%
    14 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    59%
    4 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    32%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    46%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    26%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    40%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    69%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 420.3201
  • Ռուբլի = 5.05484
  • Դոլար = 388.297

ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-15-ը Բրյուսելում

ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-15-ը Բրյուսելում

 ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների և Ուկրաինայի պաշտպանության հարցով շփման խմբի նիստերը տեղի կունենան փետրվարի 14-15-ը Բրյուսելում։ Այս մասին ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

«Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը՝ պաշտպանության նախարարների մակարդակով, տեղի կունենա փետրվարի 14-15-ը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Այն կնախագահի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգըե, - նշվում է հաղորդագրությունում: «Փետրվարի 14-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կկայանա Ուկրաինայի պաշտպանության հարցով շփման խմբի առանձին նիստ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ»,- ասել են  մամուլի ծառայությունում։

Ինչ վերաբերում է հանդիպումների ծրագրին, ապա այն կհրապարակվի ավելի ուշ, հավելել են մամուլի ծառայությունում։ Ուկրաինայի պաշտպանության հարցով շփման խմբի վերջին նիստը, որը հրավիրվել Է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների կողմից, տեղի է ունեցել հունվարի 20-ին Գերմանիայի ամերիկյան «Ռամշտայն» ավիաբազայում:

Թեմայի այլ նորություններ