ՆԱՏՕ-ի անդամ երկրներն Ուկրաինային տրամադրել են 100 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ստոլտենբերգ
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    29%
    9 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    49%
    13 կմ/ժ
  • Լոռի 20°C
    82%
    7 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    86%
    6 կմ/ժ
  • Արարատ 31°C
    33%
    16 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    67%
    14 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    29%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    69%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    9 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    53%
    8 կմ/ժ
  • Արցախ 23°C
    80%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն Ուկրաինային տրամադրել են 100 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն Ուկրաինային տրամադրել են 100 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ստոլտենբերգ

Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակիցները 100 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն են տրամադրել Ուկրաինային Ռուսաստանի դեմ հակամարտությունում և մտադիր են Կիևին աջակցել նաև հետագայում, քանի որ կարծում են, որ այդ մոտեցումը համապատասխանում է իրենց հավաքական անվտանգության շահերին:

Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Index հունգարական պարբերականին տված հարցազրույցում։

Լրագրողի խնդրանքով մեկնաբանելով այն հաղորդումները, թե Եվրամիության որոշ քաղաքական գործիչներ ցուցաբերում են  «հոգնածություն Ուկրաինայից», Ստոլտենբերգն ասել է. «ՆԱՏՕ-ի դաշնակիցները պարտավորվել են աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, քանի որ դա բխում է նրանց սեփական անվտանգության շահերից»։

«Ռուսաստանի դեմ պատերազմի սկզբից դաշնակիցներն Ուկրաինային տրամադրել են մոտ 100 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնություն։ Սա ամեն օր մեծ նշանակություն ունի ռազմադաշտում», - հավելել է Ստոլտենբերգը:

Բրյուսելում նոյեմբերի 28-29-ին անցկացվում է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպում:

Թեմայի այլ նորություններ