Նարեկ Մկրտչյանը Անդրեա Վիկտորինի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստան-ԵՄ ինդիկատիվ ծրագրի մշակումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    41%
    13 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    59%
    24 կմ/ժ
  • Լոռի 16°C
    82%
    4 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    70%
    9 կմ/ժ
  • Արարատ 24°C
    60%
    2 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    49%
    11 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    41%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    80%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    41%
    13 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    70%
    11 կմ/ժ
  • Արցախ 20°C
    57%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40696
  • Դոլար = 387.815

Նարեկ Մկրտչյանը Անդրեա Վիկտորինի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստան-ԵՄ ինդիկատիվ ծրագրի մշակումը

Նարեկ Մկրտչյանը Անդրեա Վիկտորինի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստան-ԵՄ ինդիկատիվ ծրագրի մշակումը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։

Բարձր գնահատելով ԵՄ հետ համագործակցությունը՝ Նարեկ Մկրտչյանը վերահաստատել է  համագործակցության շրջանակն ընդլայնելու պատրաստակամությունը՝ համատեղ իրականացվելիք ծրագրերն առավել արդյունավետ և թիրախային դարձնելու համար։

Անդրադառնալով համագործակցության հիմնական և ծրագրային ուղղություններին՝ նախարարը կարևորել է հետպատերազմական և կորոնավիրուսային իրավիճակում սոցիալական-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված Հայաստան-ԵՄ ինդիկատիվ ծրագրի մշակումը։

Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ նախարարությունն ակտիվորեն մասնակցում է փաստաթղթի մշակման աշխատանքներին և առաջնահերթությունների նախանշման գործընթացին՝ հատկապես խոցելի խմբերի, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների բարելավման ուղղություններով։

«ԵՄ հետ համագործակցության շրջանակում կարևորում ենք նաև կանանց և աղջիկների հզորացմանը վերաբերող ծրագրերը։ Ըստ էության, սա նաև մեր ժողովրդագրական քաղաքականության կարևոր բաղադրիչներից է, և մենք շարունակում ենք տարբեր ծրագրերի միջոցով նպաստել կանանց առաջնորդության խթանմանը»,- նշել է նախարարը։

Անդրեա Վիկտորինը ևս, բարձր գնահատելով համատեղ իրականացված ծրագրերի ընթացքն ու արդյունքները, պատրաստակամություն է հայտնել շարունակել անհրաժեշտ ջանքերի ներդրումը սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման գործում․ «Ցանկալի առաջընթաց ունենալու համար մենք պետք է որպես հիմք ընդունենք հաջողված օրինակները և զարգացնենք դրանք։ Արձանագրելով, որ հետպատերազմական շրջանում և կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում ՀՀ կառավարության առջև ծառացած մարտահրավերները շատ են՝ մենք պատրաստակամ ենք աջակցել այնքան, որքան կարող ենք»։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված ծրագրերի շուրջ շարունակել ակտիվ աշխատանքներ իրականացնել։

Թեմայի այլ նորություններ