Նարեկ Մկրտչյանն «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին ներկայացրել է նախատեսվող և իրականացվող բարեփոխումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    27%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    44%
    6 կմ/ժ
  • Լոռի 24°C
    67%
    10 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    55%
    10 կմ/ժ
  • Արարատ 31°C
    36%
    1 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    35%
    13 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    27%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    60%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    27%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    53%
    8 կմ/ժ
  • Արցախ 28°C
    34%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.39673
  • Դոլար = 388

Նարեկ Մկրտչյանն «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին ներկայացրել է նախատեսվող և իրականացվող բարեփոխումները

Նարեկ Մկրտչյանն «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին ներկայացրել է նախատեսվող և իրականացվող բարեփոխումները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի կողմից կորոնավիրուսային համավարակի և պատերազմի ընթացքում ցուցաբերած մարդասիրական օգնության տրամադրման համար, ապա ներկայացրել սոցիալական պաշտպանության ոլորտում նախարարության կողմից նախատեսվող և իրականացվող բարեփոխումները։

Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար այս պահին առաջնահերթություն է զարգացման ծրագրերի իրականացումը, ինչի շնորհիվ քաղաքացիները հնարավորություն կունենան աշխատանքի միջոցով սոցիալական տարբեր խնդիրներ լուծել։

«Նախարարության կողմից իրականացվող զբաղվածության ինը ծրագրերը նպատակ ունեն մարդկանց ինքնաբավ դարձնել, հնարավորության տալ ինքնադրսևորվել և սեփական միջոցներով ստեղծել կայուն եկամուտ։ Նախարարության կողմից այժմ աշխատանքներ են տարվում դրանց արդյունավետության գնահատման և նոր ծրագրերի իրականացման հնարավորության ընդլայնման ուղղությամբ»,- նշել է նախարարը։

Անդրադառնալով կորոնավիրուսային համավարակի և պատերազմի ընթացքում «Ազնավուր» հիմնադրամի կողմից ցուցաբերված մարդասիրական օգնության տրամադրմանը (Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ հիմնադրամի միջոցով շուրջ 175 տոննա հումանիտար օգնություն է տրամադրվել Հայաստանին)` «Ազնավուր» հիմնադրամի փոխտնօրեն Կարինե Էվոյանն անդրադարձել է իրենց կողմից ներկայումս իրականացվող սոցիալական ծրագրերին:

«Հիմնադրամի գործող զարգացման ծրագրերն ունեն երկու ուղղություն․ դրանց մի մասն ուղղված է սոցիալական վերաինտեգրմանը, իսկ մյուս ծրագրերն ունեն բժշկական բնույթ, որոնց միջոցով փորձում ենք վերականգնողական կենտրոններում խթանել ֆիզիկական և հոգեբանական բուժօգնության կազմակերպման գործում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը»,- ասել է նա։

Հանդիպման ընթացքում կողմերը նախանշել են համագործակցության հնարավոր տարբերակները՝ հույս հայտնելով, որ սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացվելիք ծրագրերը կնպաստեն առկա սոցիալական հիմնախնդիրների կարգավորմանը։

 

 

Թեմայի այլ նորություններ