Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    17 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    13 կմ/ժ
  • Լոռի 24°C
    68%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    55%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    30%
    4 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    17 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    33%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.39166
  • Դոլար = 388

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Տոկիոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի հետ:

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի նվաճած բրոնզե մեդալը Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մեդալն էր Տոկիոյի օլիմպիական խաղերում, ինչպես նաև Հայաստանի անկախությունից ի վեր առաջին օլիմպիական մեդալը մարմնամարզությունից։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահը ջերմորեն շնորհավորել է Արթուրին մեր երկիրը պատվով ներկայացնելու համար, մաղթել նրան նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը օլիմպիական մարզադաշտում հետևել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանի առաջին մրցելույթին, որի ժամանակ մեր մարզիկը հաջողությամբ հաղթահարել էր հենացատկի որակավորման փուլը:

Թեմայի այլ նորություններ