Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելենե Սանդ Անդրեսենը
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    41%
    13 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    63%
    6 կմ/ժ
  • Լոռի 16°C
    82%
    4 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    72%
    6 կմ/ժ
  • Արարատ 24°C
    60%
    2 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    51%
    8 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    41%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    80%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    41%
    13 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    70%
    11 կմ/ժ
  • Արցախ 20°C
    57%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40696
  • Դոլար = 387.815

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելենե Սանդ Անդրեսենը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հելենե Սանդ Անդրեսենը (նստավայրը՝ Թբիլիսի):

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հետագա հաջողություններ է մաղթել դիվանագետին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ջանքերը կուղղի հայ-նորվեգական հարաբերությունների շարունակական զարգացմանը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները փոխգործակցության համար հետաքրքիր են համարել մասնավորապես կրթության, բնապահպանության, կանաչ և տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտները: Երկու ժողովուրդների միջև կապերի աշխուժացման տեսանկյունից նախագահ Սարգսյանը կարևորել է նաև համատեղ մշակութային ծրագրերի իրականացումը:

Դեսպան Հելենե Սանդ Անդրեսենը պատրաստակամություն է հայտնել ներդնել բոլոր ջանքերը երկկողմ հարաբերությունների օրակարգն ավելի հարստացնելու, ինչպես նաև տնտեսական ակտիվությունը խթանելու ուղղությամբ: Նա նաև տեղեկացրել է, որ Նորվեգիան առաջիկայում «Moderna» տեսակի պատվաստանյութի նշանակալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին՝ հույս հայտնելով, որ այն զգալի աջակցություն կլինի համավարակի դեմ պայքարում:

Թեմայի այլ նորություններ