Նախաձեռնվել են Դաունի համախտանիշ ունեցողների համար առավել մատչելի պայմանների ստեղծմանն ուղղված բարեփոխումներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    43%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    88%
    4 կմ/ժ
  • Լոռի 15°C
    98%
    6 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 23°C
    54%
    13 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    91%
    4 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    43%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    89%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    43%
    9 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    72%
    18 կմ/ժ
  • Արցախ 17°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.51182
  • Դոլար = 388.4

Նախաձեռնվել են Դաունի համախտանիշ ունեցողների համար առավել մատչելի պայմանների ստեղծմանն ուղղված բարեփոխումներ

Նախաձեռնվել են Դաունի համախտանիշ ունեցողների համար առավել մատչելի պայմանների ստեղծմանն ուղղված բարեփոխումներ

Մարտի 21-ն աշխարհում նշվում է որպես Դաունի համախտանիշ ունեցող անձանց՝ «արևների» միջազգային օր։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Հաշմանդամություն ունեցող, այդ թվում՝ Դաունի համախտանիշ ունեցող անձանց ուղղված ծառայությունների որակի բարձրացումը, ինչպես նաև ներառական զարգացման ապահովումն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքականության առանցքում են։ Այս նպատակով՝ վերջին տարիների ընթացքում նախարարությունը նախաձեռնել է մի շարք բարեփոխումներ, որոնք ուղղված են նաև Դաունի համախտանիշ ունեցող անձանց համար առավել մատչելի պայմանների ստեղծմանը, անկախ կյանքին աջակցող ծառայությունների ձևավորմանն ու զարգացմանը։

2022 թվականի ընթացքում հանրապետության մարզերում և Երևան քաղաքում գործող 10 ցերեկային կենտրոններում, օրինակ՝ ամսական կտրվածքով ծառայություն է մատուցվում հաշմանդամություն ունեցող 330 անձի (այդ թվում ՝ Դաունի համախտանիշ ունեցող), որոնք, կենտրոնի տարբեր մասնագետների կողմից իրականացված կարիքների գնահատման արդյունքում, խմբային և անհատական պարապմունքների միջոցով ստանում են իրենց կարողություններին համապատասխան ծառայություններ։

Դրանք նպաստում են շահառուների անկախ կյանքի հմտությունների ձևավորմանը և համայնքային կյանքին մասնակցության ապահովմանը։

Միայն համատեղ ջանքերով, նպատակային և հետևողական քաղաքականությամբ է հնարավոր նպաստել «արևների» ներուժի լիարժեք զարգացմանը»,- նշված է գրառման մեջ։

Թեմայի այլ նորություններ