Մոսկվայից ժամանած բժշկուհին «Արևիկ» մանկական բուժմիավորումում իրականացրել է անվճար հետազոտություն և խորհրդատվություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    43%
    17 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    59%
    20 կմ/ժ
  • Լոռի 14°C
    87%
    4 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    70%
    9 կմ/ժ
  • Արարատ 24°C
    64%
    7 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    49%
    12 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    43%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    83%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    43%
    17 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    73%
    13 կմ/ժ
  • Արցախ 18°C
    56%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40696
  • Դոլար = 387.815

Մոսկվայից ժամանած բժշկուհին «Արևիկ» մանկական բուժմիավորումում իրականացրել է անվճար հետազոտություն և խորհրդատվություն

Մոսկվայից ժամանած բժշկուհին «Արևիկ» մանկական բուժմիավորումում իրականացրել է անվճար հետազոտություն և խորհրդատվություն

«Վիվա» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ և ԱՀ առողջապահության նախարարության աջակցությամբ Մոսկվայից Արցախ ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանություն բժշկուհի Աննա Բաբախանյանն արդեն երկու շաբաթ է, ինչ «Արևիկ» մանկական բուժմիավորումում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն է իրականացնում։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Աննա Բաբախանյանն ասել է, որ ինքն ունի 30 տարվա աշխատանքային փորձ:

Նա բարձր է գնահատել արցախցի բժիշկների ունեցած մասնագիտական գիտելիքները, փորձն ու հմտությունները:

Բնութագրությունը հասանալի չէ

«Յուրաքանչյուր ոլորտի մասնագետ պետք մշտապես զարգացնի իր գիտելիքները, հետևի նորություններին և միշտ ձգտի ունենալ բժշկին վայել կերպար՝ համբերատար , հոգեկան ներաշխարհ հասկացող, բարեհամբույր և անմիջական: Երկու շաբաթների ընթացում ավելի քան 500 երեխայի եմ հետազոտել: Հիմնականում դիմում են ականջի ցավերի դեպքում, լինում են նաև բարդ խնդիրներ, որոնց պատճառները տարբեր են: Նախատեսում ենք բարելավել քիթ-կոկորդի բժշկության կաբինետը. կան անհրաժեշտ սարքավորումներ, բայց ցանկալի կլինի ձեռք բերել նորերը: Վիրահատական միջամտություններն իրականացվում է «Արևիկ» մանկական բուժմիավորման բժշկուհի Քրիստինե Աղաջանյանի կողմից»,-ավելացրել է Ա. Բաբախանյանը:

Նա նշել է, որ Արցախից դուրս ապրող յուրաքանչյուր ոք պատերազմյան օրերին խիստ անհանգստացած էր թե´ արցախցիների և թե´ Արցախի ճակատագրով: Արցախը մենակ չէ, Արցախի հետ են աշխարհի բոլոր հայերը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակիցն իր շնորհակալությունն է հայտնել ԱՀ առողջապահության նախարարությանը, «Արևիկ» մանկական բուժմիավորման բուժաշխատողներին, «Վիվա» բարեգործական կազմակերպության տնօրեն Տատյանա Հովհաննիսյանին, ով Արցախյան երրորդ պատերազմի օրերին, ինչպես նաև խաղաղ պայմաններում կազմակերպել է Մոսկվայի մի շարք բժիշկների այցը Արցախ:

Թեմայի այլ նորություններ