Մոսկվան ու Բաքուն մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    83%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    83%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.25227
  • Դոլար = 389.501

Մոսկվան ու Բաքուն մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում

Մոսկվան ու Բաքուն մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում

Ռուսաստանը բոլոր շահագրգիռ երկրներին հրավիրում է մասնակցելու Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բայկալ-Ամուրյան մայրուղու շինարար-վետերանների մասնակցությամբ հանդիպմանը։

«Ինչպես ԲԱՄ-ը, որը դարձավ իսկապես համամիութենական շինարարական նախագիծ, որը կոչված  էր ծառայելու Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների շահերին, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը պետք է դառնա ամենալայն միջազգային համագործակցության օրինակ։ Մենք հրավիրում ենք բոլոր շահագրգիռ պետություններին մասնակցել այդ նախագծին»,-ասել է Պուտինը՝ նշելով, որ դա իրականացվում է «Եվրասիայի և գլոբալ հարավի երկրների տնտեսական և սոցիալական զարգացման արագացման նպատակով»։

«Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավին, այսօր մենք Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ ևս մեկ անգամ մանրամասն քննարկել ենք այդ հարցը։ Համապատասխան հանձնարարականներ են տրվել կառավարության անդամներին։ Վստահ եմ, որ մոտ ապագայում բոլոր հարցերը կհամաձայնեցվեն, և մենք կսկսենք իրականացնել ևս մեկ մեծ նախագիծ»,-ասել է Ալիևը։ Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանը Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ։

«Սակայն բեռնափոխադրողների կարիքները մեզ թելադրում են այս ճանապարհի նոր հատվածների կառուցման անհրաժեշտությունը, որպեսզի մենք կարողանանք ավելացնել բեռնափոխադրումները դրա երկայնքով և դրանով ապահովենք եզակի տրանսպորտային երթուղի հյուսիսից Հնդկական օվկիանոս»,- նշել է Ալիևը։

Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքն անցնում է Իրանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի տարածքով։ Ուկրաինական պատերազմից հետո ՌԴ-ն հատկապես ակտիվացրել է ջանքերը այս միջանցքի գործարկման համար։ Նախորդ տարվա մայիսին էլ Ռուսաստանի Դաշնության և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էբրահիմ Ռաիսին տեսակապով մասնակցել էին Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցման մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Փաստաթղթի համաձայն՝ Մոսկվան ու Թեհրանը համատեղ են ֆինանսավորելու նախագծման, շինարարության աշխատանքները, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների մատակարարումը։

Թեմայի այլ նորություններ