Միջազգային հանրությունը պետք է իր խոսքն ասի. Թովմասյանը՝ Ադրբեջանի սադրանքների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    49%
    15 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    98%
    3 կմ/ժ
  • Արարատ 22°C
    61%
    14 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    90%
    2 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    49%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    49%
    15 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    72%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    91%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5206
  • Դոլար = 388.4

Միջազգային հանրությունը պետք է իր խոսքն ասի. Թովմասյանը՝ Ադրբեջանի սադրանքների մասին

Արցախի ուղղությամբ սադրանքների դիմելով՝ Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական քաղաքականությունը հայերի և հայ ժողովրդի նկատմամբ: Այս մասին հայտարարեց ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ ընդգծելով միջազգային արձագանքի անհրաժեշտությունը:

«Որպես ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ իմ միջազգային գործընկերների ուշադրությունն են հրավիրել այն առնչությամբ, որ մարտի 6-ից սկսած ադրբեջանական զինուժը  հետևողականորեն հրետակոծում է Արցախի մի քանի բնակավայրեր և այսօր առավոտյան անգամ խաղաղ բնակիչ է վիրավորել իր բակում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս: Դա նշանակում է, որ խաղաղության թեզերը որևէ կերպ չեն արժևորվում և իրականություն չեն դառնում: Եվ Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական քաղաքականությունը հայերի և հայ ժողովրդի նկատմամբ»,-ասաց Թովմասյանը:

Հանձնաժողովի նախագահը շեշտեց՝ միջազգային գործընկերները պետք է այս առնչությամբ իրենց հրատապ արձագանքը հայտնեն: Նա հավելեց՝ եթե այս դեպքերը դիտարկվեն որպես սովորական սադրանք, ապա կրկնությունը լինելու է շատ ավելի խորը և հետևողական: «Ավելին՝ այսօր նորից Խրամորթում ադրբեջանցիների կողմից հայերենով հայտարարվել է, որ հայերը պետք է դուրս գան տարածքից, եթե ոչ, ապա բռնությամբ կհեռացնեն»,-հայտարարեց պատգամավորը՝ շեշտելով, որ դա անթույլատրելի է:

Նա տեղեկացրեց նաև, որ մարտի 16-ից մի քանի օրով փաստահավաք առաքելությամբ աշխատանքային այց են ունենալու Արցախ, տեղում կփորձեն հասկանալ իրավիճակը:

«Պատերազմի նման գործողությունները խիստ դատապարտելի են: Եվ միջազգային հանրությունը պետք է իր խոսքն ասի»,-ասաց Թովմասյանը:

Վերջին օրերին հակառակորդն Արցախի ուղղությամբ սադրանքների է դիմում, այդ թվում մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև՝ ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։ Հրադադարի կոպիտ խախտումների վերաբերյալ տեղեկացվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմը։ Բացի այդ, մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվել է գազամատակարարումը։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ «Արցախգազ» ՓԲԸ մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնց ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։

Թեմայի այլ նորություններ