Միջազգային գործընկերները համոզված են, որ մենք իրականում ուզում ենք տարածաշրջանում խաղաղություն. Վահագն Խաչատուրյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    43%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    13 կմ/ժ
  • Լոռի 16°C
    68%
    17 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    66%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    38%
    19 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    53%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    43%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    53%
    31 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    43%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    53%
    26 կմ/ժ
  • Արցախ 22°C
    63%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Միջազգային գործընկերները համոզված են, որ մենք իրականում ուզում ենք տարածաշրջանում խաղաղություն. Վահագն Խաչատուրյան

Միջազգային գործընկերները համոզված են, որ մենք իրականում ուզում ենք տարածաշրջանում խաղաղություն. Վահագն Խաչատուրյան

«Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կյանքի կոչել, իհարկե, հնարավոր է. լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Հարցին, թե ինչպե՞ս՝ պարզաբանեց. «Ապրելով, գործելով, աշխատելով»։

Վահագն Խաչատուրյանը պնդեց, որ այն ծրագիրը, որը ՀՀ-ն ներկայացնում է միջազգային գործընկերներին դրական արձագանք է ստանում։

«Ամենակարևորը, որ իրենք, իսկապես, ընդունում են մեր ձգտումը և համոզված են, որ մենք իրականում ուզում ենք խաղաղություն տարածաշրջանում և դա լավագույն գործիքներից մեկն է ներկայանալու»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե ինչ պետք է տա տարածաշրջանին «Խաղաղության խաչմերուկը», երբ զուգահեռ ներկայացվում է Վրաստանի նախաձեռնած «Մետքասի ճանապարհ» նախագիծը, որից ՀՀ-ն դուրս է մնացել՝ Վահագն Խաչատուրյանն արձագանքեց. «Աշխարհում նման շատ ծրագրեր կան, այդ թվում ԱՄՆ-ն Հնդկաստանի, Սաուդյան Արաբիայի միջոցով նման ծրագրեր է իրականացնում, դրանք իրար չեն հակասում»։

Թեմայի այլ նորություններ