Միասին մենք շատ բան կարող ենք անել. նախագահ Արմեն Սարգսյանը ​ հանդիպում է​ ունեցել Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի ​հետ​
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    41%
    6 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    56%
    17 կմ/ժ
  • Լոռի 21°C
    69%
    8 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    58%
    8 կմ/ժ
  • Արարատ 27°C
    49%
    3 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    40%
    9 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    41%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    65%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    41%
    6 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    56%
    6 կմ/ժ
  • Արցախ 26°C
    42%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40696
  • Դոլար = 387.815

Միասին մենք շատ բան կարող ենք անել. նախագահ Արմեն Սարգսյանը ​ հանդիպում է​ ունեցել Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի ​հետ​

Իտալիա պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ​ հանդիպում է​ ունեցել Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի ​ հետ:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար և ընդգծելով, որ Հռոմ է եկել մեկ այլ հնագույն քաղաքից՝ Երևանից, նախագահ Սարգսյանը նշել է, որ ​ Իտալիա իր այցի նպատակը նաև Երևանի և Հռոմի միջև հարաբերությունների​ ու համագործակցության առաջ զարգացումն է. «Այս հնարավորությունն ուզում եմ օգտագործել և ասել, որ միասին շատ բան կարող ենք անել։ Մենք փոխգործակցության մեծ ներուժ ունենք հատկապես մշակութային, կրթական, պատմական ժառանգության պահպանման և բազմաթիվ այլ ոլորտներում»։

Քաղաքապետ Վիրջինիա Ռաջին նշել է, որ ուրախ կլինեն խորացնել համագործակցությունը և բարեկամությունը Երևանի հետ. «Մեր ժողովուրդների հազարամյակների պատմությունը լավ հիմք է նաև ապագայի գործընկերության զարգացման համար»։ Քաղաքապետն ասել է, որ իրենք պատրաստ են բարեկամների հետ կիսվել փորձով ​ ու պատմական ժառանգության պահպանման իրենց գիտելիքներով։

Հանդիպմանը կարևորվել են երկու մայրաքաղաքների միջև մշակութային կապերի խորացումը, համատեղ միջոցառումների ու ծրագրերի իրականացումը, ընդգծվել ​ է շփումների ակտիվացման անհրաժեշտությունը։

Հայաստանի նախագահը երախտագիտություն է հայտնել Իտալիայի նախագահական պալատի հարևանությամբ գտնվող Սանտ Անդրեա այգում Հովհաննես Թումանյանի կիսանդրին տեղադրելու՝ հայկական կողմի առաջարկին Հռոմի քաղաքապետարանի կողմից համաձայնության տալու համար և հույս հայտնել, որ հայ մեծանուն գրողի​ կիսանդրին կդառնա հայ-իտալական բարեկամության վկայություններից մեկը:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել​ նաև 2000թ. Հռոմի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչումը: Նա միաժամանակ կարևորել է Հռոմի Աուգուստո Լորենցինի հրապարակին հարող՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված պուրակում հայ քանդակագործ Վիգեն Ավետիսի հեղինակած՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված​ «Հայ մայրը» բրոնզե հուշարձանի տեղադրումը:

Հանդիպման ավարտին նախագահ Սարգսյանը գրառում է կատարել ​ Հռոմի քաղաքապետարանի Պատվավոր հյուրերի գրքում։

Թեմայի այլ նորություններ