Մենք գիտենք, թե ինչ է, երբ խաղաղ բնակչությունը ռմբակոծության տակ է. Վարուժան Ներսեսյանի հարցազրույցը Թայմզ բրիտանական ռադիոկայանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    43%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    88%
    4 կմ/ժ
  • Լոռի 15°C
    98%
    6 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 23°C
    54%
    13 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    91%
    4 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    43%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    89%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    43%
    9 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    72%
    18 կմ/ժ
  • Արցախ 17°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.51182
  • Դոլար = 388.4

Մենք գիտենք, թե ինչ է, երբ խաղաղ բնակչությունը ռմբակոծության տակ է. Վարուժան Ներսեսյանի հարցազրույցը Թայմզ բրիտանական ռադիոկայանին

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հարցազրույց է տվել Թայմզ բրիտանական ռադիոկայանին: Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

- Այժմ բոլորիս համար սովորական է դարձել տեսնել Ուկրաինայի քարտեզըայն ձգվում է Սև ծովի հյուսիսում ևփոքր-ինչ մեծացնելիսերբ նայեք հարավ-արևելքկտեսնեք Հայաստանն ու ԱդրբեջանըԱյս երկու երկրները երկար ժամանակ հակամարտում են Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի շուրջ։ Ռուսական զորքերը պահպանում են խաղաղությունըև հազրաներով տեղակայված են ՀայաստանումԲայց ասում ենոր Հայաստանը Ռուսաստանի առումով տառապում է Ստոկհոլմյան սինդրոմովնա պետք է համակրի ռուսական ուժերինորոնք իրականում նրան գերի են պահումԽոսենք Վարուժան Ներսեսյանի հետով Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանն է։ Բարի լույս:

Բարի լույս և ողջունում եմ նաև ձեր ռադիոկայանի բոլոր ունկնդիրներին։

- Բարի գալուստԿարծում եմ արդարացի է ասելոր կլինեն որոշ մարդիկորոնք տեղյակ ենինչ է կատարվել Հայաստանում և Ադրբեջանումմասնավորապեսխոսքը Հայաստանի մասին էբայց կլինեն նաև անտեղյակներԿարո՞ղ եք պարզապես ներկայացնելթե ինչպես է պատերազմն ազդել Հայաստանում առկա լարվածության վրա:

- Անշու՛շտ: Շատ շնորհակալ եմ ձեզ հարցի համար։ Իհարկե, Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասի չափազանց խոցելի աշխարհաքաղաքական դիրքում: Արդեն իսկ նախքան ուկրաինական ճգնաժամը Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը մեծապես տուժել էին 2020 թվականի սեպտեմբերին հարևան երկրի կողմից սանձազերծված ագրեսիայից։

Ուկրաինական ներկայիս ճգնաժամը, ինչպես տեսնում ենք, օգտագործվում է իրավիճակը սրելու համար, քանի որ միջազգային հանրության ուշադրությունը ներկայումս կենտրոնացած է Ուկրաինայի վրա։ Մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից իրավիճակը սրելու որոշակի փորձեր, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում։ Բնակչությունը ենթարկվել է ոտնձգությունների և սպառնալիքների Ադրբեջանի կառավարության կողմից։ Շփման գծում մշտական սադրանք ստեղծելու և հրադադարի ռեժիմը խախտելու բազմաթիվ փորձեր են եղել։ Ավելին՝ հոգեբանական պատերազմ է տարվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, մասնավորապես` ադրբեջանական կողմը բարձրախոսներ է բերում և սպառնում տեղի բնակչությանը, որ լքեն սեփական գյուղը, սեփական հայրենիքը, նախնիների հողը, սպառնում է ուժ կիրառել, քանի դեռ նրանք չեն ենթարկվել այդ սպառնալիքներին և լքել իրենց տները: Բացի այդ, ադրբեջանցիները պայթեցրել են Լեռնային Ղարաբաղ տանող գազատարը և փաստացի թույլ չեն տալիս մասնագետներին մտնել այդ տարածք և վերանորոգել գազատարը, որի պատճառով Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը զրկված է գազից ու էներգիայից և գտնվում է հումանիտար լուրջ ճգնաժամի եզրին։

- Իսկ ռուսական զորքերը հրավիրվե՞լ են օգնելուխաղաղությունը պահպանելու համար:

Զորքեր չեն. նրանք ռուս խաղաղապահ ուժեր են, որոնք տեղակայվել են այնտեղ՝ համաձայն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության կողմից համաձայնեցված նոյեմբերի 9-ի և 10-ի հրադադարի հայտարարության, որից հետո ռուս խաղաղապահ ուժերին հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը, 2020թ. նոյեմբերի զինադադարից հետո։ Նրանք այս պահին, գտնվում են այդ տարածքում և նրանց շնորհիվ այդ տարածքում պահպանվում է խաղաղություն։

Իհարկեես հասկանում եմոր դուք ունեք ձեր մտահոգությունները ձեր երկրումԴուք խոսեցիք ահաբեկման մասինխոսեցիք գազատարի մասինբայց նաև խոսեցիք արյունահեղության մասին։ Այժմ Ռուսաստանը պատասխանատու է Ուկրաինայում երեխաների և խաղաղ բնակիչների հսկայական արյունահեղության համարԱրդյո՞ք դա ավելի դժվար է դարձնում ձեր կապերը Ռուսաստանի հետձեր ապավինումը ռուսական խաղաղապահ զորքերինինչպես դուք եք նրանց անվանում:

Իհարկե, մենք շատ մտահոգված ենք Ուկրաինայի ներկայիս ճգնաժամով, քանի որ երկու երկրների հետ ունենք դարավոր կապեր: Ե՛վ ռուս ժողովրդի և ուկրաինացի ժողովրդի հետ մենք ունենք հին բարեկամական կապեր և սերտ հարաբերություններ։ Դրանից բացի, իհարկե, մենք ունենք մեծ հայկական համայնք Ուկրաինայում՝ կես միլիոն և 2 միլիոն՝ Ռուսաստանի Դաշնությունում։ Այսպիսով, մեզ մոտ արդեն ժամանում են Հայաստանում ապաստան փնտրող հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ՝ ոչ միայն հայեր, այլև ազգությամբ ռուսներ և ուկրաինացիներ ապաստան են փնտրում Հայաստանում:

Մենք արդեն այս կամ այն կերպ ազդեցություն կրել ենք և, իհարկե, ցանկանում ենք, որ այս ճգնաժամը հնարավորինս շուտ ավարտվի, և հուսով ենք, որ բանակցությունները, որոնք վարել են երկու կողմերը, հաջողություն կունենան։

- Դեես ուզում էի ասելոր Ռուսաստանը միջազգային հանրությանն ասում էոր դա ռազմական գործողություն էոր դա ներխուժում էԻ՞նչ եք կարծումդա ի՞նչ է։

Ինչպես ասացի, մենք շատ սերտ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ։ Մենք այն վիճակում չենք, որ գնահատական տանք։ Մեր կառավարությունը լիովին չեզոք է այս իրավիճակում։ Ինչպես ասացի, մեր դիրքորոշումն է օգնել նրանց՝ երկու կողմից էլ, որքան հնարավոր է շուտ հասնել խաղաղության: Այս փուլում ամենակարևորը ոչ թե գնահատականներ տալն է, այլ արյունահեղությունը դադարեցնելը։ Սա ամենակարևոր խնդիրն է բոլոր ներգրավված կողմերի համար, լինի Հայաստանի, լինի միջազգային հանրության, Ռուսաստանի Դաշնության, թե Ուկրաինայի։ Ամենակարևոր խնդիրը արյունահեղությունը դադարեցնելն է, հետո իրավիճակի զննումն ու լուծումներ գտնելը, քանի որ այս տառապանքը բոլորինն է։ Միջազգային հանրությունն այնքան փոխկապակցված է, որ այս տառապանքը լոկալ բնույթ չի կարող կրել:

- Լավ:

- Երբ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ենթարկվեցին ագրեսիայի Ադրբեջանի և, ի դեպ, նաև Թուրքիայի կողմից, մենք սպասում էինք, որ աշխարհը բուռն կարձագանքի։ Այնպես որ, մենք գիտենք, թե ինչ է, երբ բնակչությունը, երբ խաղաղ բնակչությունը ռմբակոծության տակ է:

ԻհարկեՎարուժանթույլ տվեք իմ վերջին հարցը տալորովհետև հասկանում եմոր ասում եքոր պետք է չեզոք մնաքՇատերը դա չեն հասկանաբայց ոմանք կհասկանան ձեր աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառովԴուք ասում եքոր արյունահեղությունը պետք է ավարտվիպետք է լուծում գտնվիԻ՞նչ եք կարծումի՞նչ լուծում կարող է լինել:

Դե, առաջին հերթին, երկու երկրներից է կախված ապագայի վերաբերյալ ընդհանուր տեսլական ունենալը, ընդհանուր լուծում գտնելը վերաբերում է Ռուսաստանին և Ուկրաինային: Այս ազգերն ունեն ընդհանուր պատմություն։ Իսկապես, ցավալի է տեսնել, թե ինչ է կատարվում: Նրանք կիսում են ընդհանուր պատմություն, ընդհանուր ավանդույթներ, այդ իսկ պատճառով սա շատ-շատ ցավալի է: Երկու երկրներին էլ առաջին հերթին անհրաժեշտ է փոխադարձ արդար լուծում գտնել, որպեսզի նրանք գոհ լինեն և ստեղծեն իրենց համար ընդհանուր ապագա։

Լավ։

Թեմայի այլ նորություններ