Մենք ձեզ կառուցողականության կոչ ենք անում ոչ թե վախից դրդված, այլ ելնելով պետության շահերից. Հակոբ Արշակյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    15 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    11 կմ/ժ
  • Լոռի 24°C
    68%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    55%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    30%
    4 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    15 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    40%
    4 կմ/ժ
  • Արցախ 29°C
    33%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.39166
  • Դոլար = 388

Մենք ձեզ կառուցողականության կոչ ենք անում ոչ թե վախից դրդված, այլ ելնելով պետության շահերից. Հակոբ Արշակյան

Մենք ձեզ կառուցողականության կոչ ենք անում ոչ թե վախից դրդված, այլ ելնելով պետության շահերից. Հակոբ Արշակյան

Այսօր՝ օգոստոսի 4-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանում շարունակում է քննարկվել Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուների ընտրության հարցը:

«Եզրափակիչ ելույթս ուզում եմ նվիրել խաղաղությանը: Մեզ հաճախ թվում է, թե մենք միակ երկիրն ենք, որ պատերազմ ունենք, և դա մեզ մղում է անարդարության ու անգործության մեջ մեղադրել ամբողջ աշխարհին, մեր խնդիրները բարդել ուրիշների վրա»,- իր եզրափակիչ ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն ու Հայաստանը պետք է առաջնորդվեն ոչ թե ատելությամբ, այլ պետության շահերով, ոչ թե հույսը այլ պետության վրա դնելով, այլ ճիշտ բանակցային հարաբերություններով, ոչ թե մեղավորների փնտրտուքով, այլ ուժերի համախմբմամբ:

«Ուրախ կլինեի, որ ռազմարդյունաբերությունն ավելի վաղ ֆինանսավորված լիներ»,- նշեց նա և հավելեց, որ սա ասում է ոչ թե մեղադրելու, այլ արձանագրելու համար:

Հակոբ Արշակյանն ընդգծեց, որ իրենք կառուցողականության կոչ են անում ոչ թե վախից դրդված, այլ ելնելով պետության շահերից:

Թեմայի այլ նորություններ