Մեկնարկել է ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցմանն ուղղված գործընթացը
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    6 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    46%
    11 կմ/ժ
  • Լոռի 16°C
    96%
    8 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 29°C
    33%
    6 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    95%
    6 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    94%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    6 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    47%
    19 կմ/ժ
  • Արցախ 18°C
    86%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Մեկնարկել է ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցմանն ուղղված գործընթացը

Մեկնարկել է ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցմանն ուղղված գործընթացը

“ՀԱԷԿ” ՓԲԸ և АО “Русатом Оверсиз” ընկերությունների միջև կնքված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում մեկնարկել է ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծին ուղղված գործընթացը:

Ստեղծված համատեղ աշխատանքային խմբի հերթական նիստը կայացել է ս/թ հունիսի 23-ին` ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ:

Ռուսական պատվիրակությունը գլխավորել է նախագծի ղեկավար, АО «РЭП» ընկերության նախագահի խորհրդական Վիկտոր Կոլեսնիկովը։ Առաջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ օրակարգում է եղել մեծ հզորության ՋՋԷՌ տիպի ռեակտորի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) կառուցվածքի, ՏՏՀ կատարման տեխնիկական առաջադրանքի և կիրառվելիք նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին ու լիցենզավորմանը վերաբերող մոտեցումների քննարկումը:

Քննարկումների ընթացքում դիտարկվել է ՋՋԷՌ տիպի 1000-1300ՄՎտ հզորությամբ տիպային ստանդարտ էներգաբլոկի տարբերակը, որն անցել է համապատասխան փորձարկումներ:

Խորհրդակցությանը ներկա են գտնվել նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ներկայացուցիչները, որոնք, նախապես ուսումնասիրելով ռուսական կողմի առաջարկները, ներկայացրել են միջուկային տեղակայանքների նախագծման, տեղանքի ընտրության, կառուցման և անվտանգության երաշխիքների լիցենզավորման վերաբերյալ ՀՀ-ում գործող կարգը:

Քննարկումների և տարաբնույթ հարցուպատասխանների արդյունքում կողմերն ընդգծել են հանդիպման արդյունավետությունը, ինչն արդեն որոշակի ու զգալի քայլ է նախագիծը կյանքի կոչելու պատասխանատու գործընթացում:

Թեմայի այլ նորություններ