Մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը․ Հայաստանը կներկայացնի Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    43%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    88%
    4 կմ/ժ
  • Լոռի 15°C
    98%
    6 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 23°C
    54%
    13 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    91%
    4 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    43%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    89%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    43%
    9 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    72%
    18 կմ/ժ
  • Արցախ 17°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.51182
  • Դոլար = 388.4

Մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը․ Հայաստանը կներկայացնի Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը

Մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը․ Հայաստանը կներկայացնի Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը

Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Հայաստանն այս կարևոր ստուգատեսին ներկայացնում են Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակիցներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը, որոնք հանդես կգան պարային զույգերի պայքարում։ Աշխարհի առաջնությունը կտևի մինչև մարտի 27-ը։

Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալն աշխարհի առաջնությունում պայքարը կսկսեն մարտի 25-ին՝ ռիթմիկ պարերի որակավորման փուլում։ Հաջողության դեպքում նրանք մարտի 26-ին հանդես կգան ազատ ծրագրում։

Աշխարհի առաջնությանը պետք է մասնակցեր նաև մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը, որը, սակայն, մեջքի վնասվածքի պատճառով դուրս է մնացել շարքից։

Հայ պատանի գեղասահորդ Սեմյոն Դանիելյանցն էլ նախապատրաստվում է ապրիլի 13-ից 17-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությանը։

Թեմայի այլ նորություններ