Մարզպետը խրախուսել է դպրոցական շարադրության մրցույթի երեք լավագույն աշխատանքների հեղինակներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    4 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    46%
    15 կմ/ժ
  • Լոռի 16°C
    99%
    9 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 29°C
    33%
    13 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    95%
    7 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    94%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    6 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    46%
    20 կմ/ժ
  • Արցախ 18°C
    86%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Մարզպետը խրախուսել է դպրոցական շարադրության մրցույթի երեք լավագույն աշխատանքների հեղինակներին

Մարզպետը խրախուսել է դպրոցական շարադրության մրցույթի երեք լավագույն աշխատանքների հեղինակներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել եւ խրախուսել է «Պարտաճանաչ զինվոր» խորագրով շարադրության մրցույթի  երեք մրցանակակիրներին։

Ինչպես տեղեկացրին մարզպետարանի ԿԳՄՍ վարչությունից, Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ 2022 թվականի մայիսի 6-12-ը մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների 12-րդ դասարանների արական սեռի աշակերտների միջեւ անցկացվել է  «Պարտաճանաչ զինվոր» խորագրով շարադրության մրցույթ, որին մասնակցել են մարզի բոլոր հանրակրթական դպրոցները։ Մրցույթի դպրոցական փուլում հաղթող ճանաչված շարադրություններից, ըստ մրցույթի արդյունքներն ամփոփող հանձնաժողովի, լավագույն են ճանաչվել  երեք աշխատանք, որոնք էլ արժանացել են համապատասխան մրցանակների։ Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտ   Գեւորգ Կիրակոսյանի աշխատանքն արժանացել է առաջին, Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտ Գառնիկ Վարդանյանի աշխատանքը՝ երկրորդ, Այգուտի միջնակարգ դպրոցի աշակերտ Մայիս Մարգարյանի աշխատանքը՝ երրորդ մրցանակի։

Մարզպետը շնորհավորել է շարադրության մրցույթի հաղթողներին՝  հետաքրքիր եւ  բովանդակալից ստեղծագործական  աշխատանքներ ներկայացնելու համար, եւ հույս հայտնել, որ նրանք կլինեն մեր բանակի այն զինվորները, ովքեր  իրենց  երազած զինվորի կերպարի շուրջ շարադրել են լավագույն զինծառայողին բնութագրող խոսքեր։

 «Ես ուրախ եմ, որ ունենք ձեզ նման խելացի աշակերտներ, ուրախ եմ,  որ ունենք այնպիսի մանկավարժներ, ովքեր իրենց սաների մեջ սերմանում են  հայրենասիրություն ու հայրենիքի հանդեպ մեծ պատասխանատվություն։ Ողջունելի է, որ  դեռեւս ծառայության չմեկնած՝ արդեն պատկերացում ունեք իսկական զինվորի կերպարի մասին։ Ես վստահ եմ, որ նման գիտելիքներով դուք կկարողանաք պատշաճ կազմակերպել ձեր ծառայությունը եւ ձեր օրինակով նաեւ վարակել ձեր ծառայակից ընկերներին»,- ասել է  Կարեն Սարգսյանը։

Մրցանակակիր  երեք շրջանավարտները խրախուսվել են  ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրերով։

Թեմայի այլ նորություններ