Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    4 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    56%
    15 կմ/ժ
  • Լոռի 20°C
    82%
    7 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    86%
    6 կմ/ժ
  • Արարատ 29°C
    33%
    16 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    67%
    14 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    69%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    4 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    53%
    8 կմ/ժ
  • Արցախ 23°C
    80%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ

Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ

«Մարտի 1»-ի վարույթով անցնող Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանը դիմել է Սահմանադրական դատարան։

Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է գործով հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանը։

Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ՝ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգիրքն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը։ Այժմ Վճռաբեկ դատարանը միջնորդել է որոշել այդ օրենսգրքի մի շարք հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։

Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց նրանց մեղսագրված, սահմանադրական կարգը տապալելու 300․1 հոդվածը, ինչից հետո այն ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ՍԴ գրեթե նույն գանգատով, ինչ այժմ դիմում է Վճռաբեկը։

Բարձր դատարանը մերժել էր գանգատի վերաբերյալ գործի քննությունը, ինչից հետո քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը Դատախազությունը բողոքարկել էր։

Թեմայի այլ նորություններ