Մարմնամարզության ընտրանին կմեկնի Ուկրաինա՝ միջազգային մրցաշարի
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    68%
    7 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    94%
    13 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    69%
    22 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    99%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    68%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    100%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    68%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    82%
    9 կմ/ժ
  • Արցախ 18°C
    91%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Մարմնամարզության ընտրանին կմեկնի Ուկրաինա՝ միջազգային մրցաշարի

Մարմնամարզության ընտրանին կմեկնի Ուկրաինա՝ միջազգային մրցաշարի

Հայաստանի մարմնամարզության հավաքականը կորոնավիրուսի թեստ հանձնելուց հետո կմասնակցի Կիևի միջազգային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Վերջինիս խոսքով` մրցաշարին մասնակցության ցանկություն են հայտնել մի շարք ուժեղագույն հավաքականներ, և նույնիսկ Իսրայելի ընտրանին մրցաշարի մեկնարկից օրեր առաջ արդեն իսկ Ուկրաինայում է:

«Մրցաշարը միջազգային ֆեդերացիայի ծրագրում ընդգրկված է: Այն բավականին լուրջ կազմ է հավաքել: Մրցաշարին կմասնակցեն Վահագն Դավթյանը, Գագիկ Խաչատրյանը և Արթուր Դավթյանը: Մարզիկները հիմնա ոչ այնքան լավ մարզավիճակում են, քանի որ դրա կարիքն էլ չկա: Մենք մրցաշարին այնպես չենք մասնակցի, ինչպես, օրինակ, կմասնակցեինք Եվրոպայի կամ աշխարհի առաջնությանը»,- ասաց Սերոբյանը:

Մարզչի խոսքով` այլ մրցաշարերի հետ կապված դեռևս հստակություն չկա: Հնարավոր է, որ Եվրոպայի առաջնություն անցկացվի, սակայն այն Բաքվում է լինելու, և Հայաստանը չի մասնակցի մրցաշարին: «Մտադիր ենք գոնե այս տարվա մեջ ուսումնամարզական հավաք անցկացնել կամ Թբիլիսում, կամ Մինսկում»,- եզրափակեց մասնագետը:

Ուկրաինայի միջազգային մրցաշարին հավաքական թիմը կմեկնի սեպտեմբերի 25-ին:

Թեմայի այլ նորություններ