ՄԱԿ-ը պատրաստ է հակաճգնաժամային աջակցություն տրամադրել ՀՀ-ին՝ ստեղծված տնտեսական նոր իրավիճակին դիմակայելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    49%
    15 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    99%
    2 կմ/ժ
  • Արարատ 22°C
    60%
    12 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    91%
    2 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    49%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    49%
    15 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    71%
    17 կմ/ժ
  • Արցախ 17°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5206
  • Դոլար = 388.4

ՄԱԿ-ը պատրաստ է հակաճգնաժամային աջակցություն տրամադրել ՀՀ-ին՝ ստեղծված տնտեսական նոր իրավիճակին դիմակայելու համար

ՄԱԿ-ը պատրաստ է հակաճգնաժամային աջակցություն տրամադրել ՀՀ-ին՝ ստեղծված տնտեսական նոր իրավիճակին դիմակայելու համար

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ մարտի 11-ին, ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար տիկին Լիլա Փիթրս Յահիայի գլխավորած պատվիրակությանը:

Տիգրան Խաչատրյանը ՄԱԿ համակարգողին է ներկայացրել ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների համատեքստում հայաստանյան տնտեսության վրա ունեցած ազդեցությունը:

Նախարարն իր խոսքում կարևորել և բարձր է գնահատել ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական սերտ համագործակցությունը՝ Հայաստանում տնտեսության ամրապնդման, ինչպես նաև կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ:

Տիկին Փիթրս Յահիան ևս, իր հերթին, ընդգծել է՝ Հայաստանը ոչ միայն Միավորված ազգերի ընտանիքի մաս է, այլև շատ ակտիվ անդամ:

Նրա փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը պատրաստ է իր հետագա հակաճգնաժամային աջակցությունը տրամադրել Հայաստանին՝ ստեղծված տնտեսական նոր իրավիճակին դիմակայելու համար:

Թեմայի այլ նորություններ