Լուրերը, թե նախագահը հովանավորում է տարբեր ուժերի և կոչ է անում բոյկոտել ընտրությունները, կեղծ են․ նախագահի աշխատակազմ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    56%
    11 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    98%
    3 կմ/ժ
  • Արարատ 21°C
    61%
    14 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    90%
    2 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    56%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    56%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    72%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    91%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5206
  • Դոլար = 388.4

Լուրերը, թե նախագահը հովանավորում է տարբեր ուժերի և կոչ է անում բոյկոտել ընտրությունները, կեղծ են․ նախագահի աշխատակազմ

Լուրերը, թե նախագահը հովանավորում է տարբեր ուժերի և կոչ է անում բոյկոտել ընտրությունները, կեղծ են․ նախագահի աշխատակազմ

Լուրերը, թե նախագահը հետապնդում է քաղաքական նպատակներ, հովանավորում է տարբեր ուժերի և կոչ է անում բոյկոտել ընտրությունները, կեղծ են։ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարությունը․

«Վերջին շրջանում սոցցանցերում, տարբեր լրատվական կայքերում և տելեգրամ ալիքներում տարածվում են տեղեկություններ, համաձայն որոնց՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իբր հետապնդում է քաղաքական նպատակներ, հովանավորում է տարբեր ուժերի, ինչպես նաև կոչ է անում բոյկոտել ընտրությունները։

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածվող լուրերի կապակցությամբ հայտարարում է, որ բոլոր այդ տեղեկությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը։

Նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետները, մտքերը, խոսքերը կամ ելույթները ներկայացված են բացառապես նախագահի պաշտոնական էջերում`

www.president.am

Facebook - https://www.facebook.com/Armpresident/

Twitter – https://twitter.com/Arm_President

Telegram – https://t.me/armenSarkissian

Telegram - https://t.me/PressPresident

Instagram – https://www.instagram.com/president_armensarkissian/

YouTube – https://www.youtube.com/channel/UCW_zKv6QJEtMaPo0cHK2W0g

Բազմիցս հայտարարվել է, որ Հանրապետության նախագահն առաջնորդվում է համապետական և համազգային շահերով:

Նախագահը, իր գործառույթներն իրականացնելով բացառապես ՀՀ Սահմանադրությամբ իրեն ընձեռված լիազորությունների շրջանակում, չի կարող զբաղվել, չի զբաղվում և նպատակ չունի զբաղվել քաղաքականությամբ, որևէ կուսակցության անդամ չէ, չի ներկայացրել և չի ներկայացնում որևէ քաղաքական ուժ:

Հանրապետության նախագահը չի աջակցում և չի պատրաստվում աջակցել կամ սատարել որևէ քաղաքական ուժի»:

Թեմայի այլ նորություններ