Բելառուսի նախագահ Լուկաշենկոն շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    49%
    15 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    99%
    2 կմ/ժ
  • Արարատ 22°C
    60%
    12 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    91%
    2 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    49%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    49%
    15 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    71%
    17 կմ/ժ
  • Արցախ 17°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5206
  • Դոլար = 388.4

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Լուկաշենկոյի շնորհավորանքը հրապարակվել է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում:

«Վստահ եմ, որ բարձրագույն պետական պաշտոնում դուք կնպաստեք Բելառուսի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը, մեր ժողովուրդների միջև բարեկամության և փոխըմբռնման ամրապնդմանը»,- ասված է շնորհավորանքում։

Ալեքսանդր Լուկաշենկոն Վահագն Խաչատուրյանին մաղթել է նաև քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ իր պատասխանատու և կարևոր աշխատանքում՝ ի բարօրություն Հայաստանի քաղաքացիների։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի պատգամավորները քվեարկության երկրորդ փուլով ՀՀ նախագահի պաշտոնում ընտրեցին Վահագն Խաչատուրյանին։ Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Ընտրությանը խորհրդարանական ընդդիմադիր ուժերը չէին մասնակցել:

Խաչատուրյանը ՀՀ նախագահի պաշտոնը կստանձնի մարտի 13-ին: Այդ կապակցությամբ ԱԺ հատուկ նիստ կգումարվի:

Թեմայի այլ նորություններ