Լոռի Բերդ համայնքում կիրականացվի հակակարկտային կայանների տեղադրում և գյուղգործիքների ձեռքբերում
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    13 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    15 կմ/ժ
  • Լոռի 24°C
    71%
    10 կմ/ժ
  • Տավուշ 26°C
    57%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    29%
    3 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    61%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    13 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    35%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

Լոռի Բերդ համայնքում կիրականացվի հակակարկտային կայանների տեղադրում և գյուղգործիքների ձեռքբերում

Լոռի Բերդ համայնքում կիրականացվի հակակարկտային կայանների տեղադրում և գյուղգործիքների ձեռքբերում

2021 թ. սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Լոռի Բերդ խոշորացված համայնքում նախատեսվում է ձեռքբերել գյուղգործիքներ և տեղադրել հակակարկտային կայաններ: Համայնքում կավելանա ևս 8 հակակարկտային կայան, ինչը կարկտահարությունից կպաշտպանի մոտ 640 հա հողատարածք՝ ապահովելով մշակվող վարելահողերի աճ մոտ 30 %-ով:
 
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 16.8 մլն դրամ, որից 8.4 մլն դրամը՝ պետական և նույնքան` համայնքային ներդրում: Խոշորացված համայնքի 9 բնակավայրերում այս պահին տեղադրված է ընդհանուր թվով 34 հակակարկտային կայաններ, մինչ խոշորացումը դրանց թիվը 10-ն էր:
 
Գյուղգործիքների ձեռքբերման համար անհրաժեշտ 10 մլն դրամից 50 տոկոսը պետական, 50 տոկոսը՝ համայնքային ներդրում է: Լոռի Բերդ խոշորացված համայնքի գյուղտեխնիկայի պարկը կհամալրվի ևս 2 գութանով, սկավառակային տափանով և կարտոֆիլի շարքացանով: Համայնքում մշակվող հողատարածքները կավելանան մոտ 500 հա-ով՝ ապահովելով տնտեսությունների եկամուտների աճ: Ծրագրի շահառու է մոտ 5000 բնակիչ:
 
Համայնքի ղեկավարի խոսքով՝ պետական աջակցության ծրագրերի արդյունքում հնարավոր է դարձել անհրաժեշտ տեխնիկա ձեռքբերել, ինչն էլ, իր հերթին, հնարավորություն է տալիս տարիներով անմշակ հողերը դարձնել վարելահողեր. այսօր համայնքի 3200 հա հողատարածքից մշակվում է շուրջ 2300 հա-ն:
 
Օրերս Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները եղել են Լոռի Բերդ խոշորացված համայքնում, հետևել տարվող աշխատանքներին: Վարչության պետ Արուս Թումանյանը վստահեցնում է՝ արվում է ամեն ինչ, որպեսզի գյուղացին վերադառնա հողի մշակությանը, առաջնային նպատակը մեկն է՝ ունենալ հնարավորինս քիչ անմշակ հողեր:

Թեմայի այլ նորություններ