Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    43%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Լոռի 16°C
    92%
    7 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    88%
    3 կմ/ժ
  • Արարատ 23°C
    47%
    20 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    84%
    4 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    43%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    86%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    43%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    51%
    4 կմ/ժ
  • Արցախ 17°C
    92%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5242
  • Դոլար = 388.4

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան շնորհավորել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ, որոնք ԵԱՀԿ կողմից բնորոշվել են որպես «մրցակցային և լավ կազմակերպված»:

Լիտվայի նախագահը հաջողություն, հաստատակամություն և նվիրվածություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին պատասխանատու գործունեության մեջ՝ նշելով. «Նիկոլ Փաշինյանը գլխավորելու է նոր ձևավորվող կառավարությունը, նրան տրվել է Հայաստանի ժողովրդի մանդատը՝ ղեկավարելու երկիրը որպես վարչապետ: Պատերազմից հետո քաղաքական կայունությունն առանձնակի կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար: Մենք սատարում ենք Հայաստանի ժողովրդի՝ խաղաղ, ապահով և կայուն երկրում ապրելու ձգտմանը»:

Գիտանաս Նաուսեդան նշել է Հայաստանի ազգային անվտանգության և ինքնիշխանության պահպանման կարևորությունը և քաղաքական ուժերի միջև, հասարակության ներսում տարաձայնությունների հաղթահարման անհրաժեշտությունը ի շահ պետության: Նա կարևորել է բարեփոխումների իրականացումը և այդ համատեքստում Հայաստան-Եվրամիություն արդյունավետ համագործակցությունը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը: Լիտվայի նախագահն ընդգծել է, որ առաջիկա աշնանը կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ հետամուտ է լինելու «Արևելյան գործընկերության» քաղաքականության հավակնոտ քաղաքական օրակարգին:

Թեմայի այլ նորություններ