Լիտվան հետաքրքրված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական բրենդ համարվող ԹՈՒՄՈ-ի տեղայնացմամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    68%
    7 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    94%
    13 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    69%
    22 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    99%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    68%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    100%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    68%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    82%
    9 կմ/ժ
  • Արցախ 18°C
    91%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Լիտվան հետաքրքրված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական բրենդ համարվող ԹՈՒՄՈ-ի տեղայնացմամբ

Լիտվան հետաքրքրված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական բրենդ համարվող ԹՈՒՄՈ-ի տեղայնացմամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` տիկին դեսպանն ասել է, որ ուշի-ուշով հետևել են վերջին երկուսուկես տարում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Նրա խոսքերով, իրականացվող բարեփոխումները վերջնականացնում են հեղափոխության օրերին սկիզբ առած գործընթացները: Եվրամիության անդամ Լիտվայի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ պատրաստ են աջակցել մեր երկրին բազմավեկտոր բարեփոխումների իրականացման ճանապարհին: Ողջունելով դիվանագետին՝ նախարար Ա.Հարությունյանը ներկայացրել է կատարված և ընթացիկ աշխատանքները․ նա նշել է, որ արդեն փոխվել են նախադպրոցական կրթության, հանրակրթության մասին օրենքները, վերանայվում է Հանրակրթության պետական չափորոշիչը, շրջանառվում է բուհերի ու գիտության բնագավառները կարգավորող օրենքի նախագիծը, մշակման փուլում են ոլորտային ռազմավարությունները:
 

Նախարար Ա.Հարությունյանը լիտվացի գործընկերոջը ներկայացրել է նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում բարձր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ կատարվող քայլերը` փաստելով, որ Հայաստանի դպրոցների շուրջ կեսում արդեն գործում են ինժեներական լաբորատորիաներ։ Ի պատասխան՝ տիկին դեսպանը նշել է, որ լիտվական կողմը հետաքրքրված են ԲՏ ոլորտում հայկական բրենդ համարվող ԹՈՒՄՈ-ի տեղայնացմամբ։ Տիկին Ի.Ստանիտե-Տոլոչկինեն նաև անդրադարձել է լիտվացի ճարտարապետ Յուրգիս Բալտրուշակտիսի անվան կրթաթոշակի հաջողությամբ իրականացվող ծրագրին և եկող տարի մշակույթի բնագավառում երկկողմ նախագծեր և սպորտի ոլորտում մրցաշարեր անցկացնելու հնարավորությանը՝ միևնույն ժամանակ կարևորելով Լիտվայում հայ համայնքի ակտիվ գործունեությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև հայ-լիտվական համագործակցության ամրապնդմանը և նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող այլ հարցեր:

Թեմայի այլ նորություններ