Լիբանանի նախագահը Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարքի հետ քննարկել է երկրի ներքին վիճակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    26 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    46%
    28 կմ/ժ
  • Լոռի 18°C
    83%
    7 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    76%
    7 կմ/ժ
  • Արարատ 30°C
    27%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    64%
    10 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    70%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    26 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    43%
    21 կմ/ժ
  • Արցախ 21°C
    66%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48256
  • Դոլար = 387.657

Լիբանանի նախագահը Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարքի հետ քննարկել է երկրի ներքին վիճակը

Լիբանանի նախագահը Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարքի հետ քննարկել է երկրի ներքին վիճակը

Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը Բաաբդա պալատում ընդունել է Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին՝ նրա հետ քննարկելով Լիբանանի ներքին իրավիճակը: Այդ մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Լիբանանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Ըստ աղբյուրի՝ նախագահական նստավայր կատարած շնորհակալական այցի ընթացքում Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանին ուղեկցել է եպիսկոպոսների և հոգևոր հայրերի պատվիրակությունը:

Նախագահ Աունը շնորհավորել է Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարքին երդմնակալության կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ եկեղեցական նոր պարտականությունների կատարման գործում:

Զրույցի ընթացքում նախագահ Աունն արձանագրել է, որ վերջին շրջանի անվտանգության միջադեպերի արձագանքները դադարել են, և ընդգծել, որ չնայած երկրում ընդհանուր մթնոլորտի պարբերական խախտումներին՝ վերադարձ Լիբանանի քաղաքացիական պատերազմին չի լինելու:

Լիբանանի նախագահը նաև շեշտել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների գործընթացը հեշտացնելու նպատակով մեգակենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ներկա ֆինանսական դժվարությունները, «որոնք կարող են շատերին խանգարել հասնելու իրենց ընտրատեղամասերը»: Իսկ դա իր հերթին կհանգեցնի ընտրողների ցածր մասնակցության:

Անդրադառնալով 2020 թ. օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետաքննության ընթացքին՝ նախագահը ընդգծել է այդ առումով դատական համակարգի անկախության և քաղաքական գործիչների կողմից հետաքննությանը չմիջամտելու անհրաժեշտությունը:

Իր հերթին պատրիարք Մինասյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Աունին իր բարի ժեստի համար՝ հույս հայտնելով, որ Աստված կօգնի իրեն իրականացնելու պարտականությունները, միավորելու մարդկանց սրտերը և արթնացնելու պաշտոնյաների խիղճը՝ Լիբանանը «ապահով ափ» դուրս բերելու համար:

Արքեպիսկոպոսը նաև ընդգծել է, որ Լիբանանի հայ կաթողիկեների համայնքը միշտ պատրաստ է ծառայելու իր երկրին՝ հանուն ժողովրդի միավորման և պետություն կառուցման:

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը Հայ կաթողիկե եկեղեցու 21-րդ պատրիարք էր ընտրվել 2021 թ. սեպտեմբերի 23-ին:

Թեմայի այլ նորություններ