Լեզվի կոմիտեն հավանության է արժանացրել ոստիկանության մեքենաների արտաքին ձևավորման փոփոխված տարբերակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    22%
    7 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    43%
    24 կմ/ժ
  • Լոռի 18°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    82%
    7 կմ/ժ
  • Արարատ 31°C
    28%
    3 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    66%
    9 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    22%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    74%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    22%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    43%
    15 կմ/ժ
  • Արցախ 17°C
    84%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.47266
  • Դոլար = 388

Լեզվի կոմիտեն հավանության է արժանացրել ոստիկանության մեքենաների արտաքին ձևավորման փոփոխված տարբերակը

Լեզվի կոմիտեն հավանության է արժանացրել ոստիկանության մեքենաների արտաքին ձևավորման փոփոխված տարբերակը

Հայաստանում Պարեկային ծառայության մեքենաների վրա արտաքին նոր ձևավորման տարբերակում հայերեն գրառումները կգլխավորեն: Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ ներկայիս արտաքին ձևավորման հետ կապված իրենց մտահոգությունները տեղ են հասել: Հասցեատեր կառույցները շատ արագ արձագանքել են ու վերանայելու պատրաստակամություն հայտնել:

«Դժբախտաբար, առաջին փորձն անհաջող էր, ավտոմեքենաների վրա հայերենը գերակա չէր, գերիշխողն օտար լեզվական նյութն էր: Ուրախությամբ պետք է ասեմ, որ մեր դիտարկումները բարձրաձայնելուց հետո մեզ հետ կապվեցին համապատասխան պաշտոնյաները: Լեզվի կոմիտե ուղարկել են նոր առաջարկներ, լուսանկարներ, թե ինչպիսին պետք է լինեն այդ գրությունները: Ես գոհունակությունս արտահայտեցի, որ այդ նախագծով մեքենաների վրա բոլոր կողմերից հայերենը գերիշխող է»,- ասաց Դավիթ Գյուրջինյանը՝ ավելացնելով, որ նոր տարբերակն արժանացել է իրենց հավանությանը:

Հուլիսի 9-ին Լեզվի կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Պարեկային ծառայության ավտոմեքենաների վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածից և «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից։ Ավտոմեքենաների արտաքին տեսքի ձևավորման հետ կապված դժգոհություններ կային նաև քաղաքացիների շրջանում:

Թեմայի այլ նորություններ