Կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ ոչ պաշտոնական նիստին և ԵԱՏՄ գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ-ից մեկնաբանել են
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    93%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    47%
    9 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    89%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    15 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    58%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    92%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20244
  • Դոլար = 388.01

Կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ ոչ պաշտոնական նիստին և ԵԱՏՄ գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ-ից մեկնաբանել են

Կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ ոչ պաշտոնական նիստին և ԵԱՏՄ գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ-ից մեկնաբանել են

«Կարծում եմ՝ այս թեմայում պետք է խոսել ոչ թե հույս ունենալու, այլ կոնկրետ փաստ ունենալու մասին և դիրքորոշում հայտնել՝ իրականությունից ելնելով»:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունն այն մասին, որ ԱՊՀ ոչ պաշտոնական նիստին և ԵԱՏՄ մինչամանորյա գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվելու:

«Եկեք սպասենք կոնկրետ գործողությունների, հետո նոր կկարողանանք մեկնաբանել»,- ասել է Զախարովան:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, սակայն նրա մասնակցությունը դեռ հաստատված չէ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դեռ չգիտենք, բոլորը հրավիրված են»,- պատասխանել է նա հարցին, թե Փաշինյանին սպասու՞մ են Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթնաժողովին։

«Հայկական կողմը լավ գիտի, որ դա ավանդական ձևաչափ է, մենք, իհարկե, Սանկտ Պետերբուրգում կսպասենք նրան»,- հավելել է Պեսկովը։ Նրան հարցրել են, թե նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի ու Փաշինյանի հեռախոսազրույցը մեկ այլ՝ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովից առաջ։

«Դեռ ոչ։ Բայց գագաթնաժողովը դեռ չի կայացել։ Որքան գիտեմ, Փաշինյանը Մինսկ չի մեկնի։ Այնուամենայնիվ, հայկական կողմը ներկայացված կլինի ինչ-որ մակարդակով», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շփման պլաններ չկան, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Բայց եթե Հայաստանի վարչապետը գա Սանկտ Պետերբուրգ ԱՊՀ հանդիպմանը, խոսելու հնարավորություն կլինի»,- ասել է նա։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Հայաստանի վարչապետը պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահի հետ։ Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք Պուտինի գրաֆիկում նման բան կա՞։ «Այս պահին ոչ»,- պատասխանել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ Յուրի Ուշակովըն ավելի վաղ հայտնել էր, թե ՌԴ-ն Հայաստանից ազդակ է ստացել այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական և դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պաշտոնական հանդիպմումներին:

Թեմայի այլ նորություններ