Կիպրոսի նախագահը Թուրքիայի ընտրություններից հետո Հյուսիսային Կիպրոսի հարցով բանակցություններում առաջընթաց է ակնկալում
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 22°C
    51%
    6 կմ/ժ
  • Տավուշ 26°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 27°C
    28%
    14 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    47%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    46%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    35%
    13 կմ/ժ
  • Արցախ 25°C
    55%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 384.1006
  • Ռուբլի = 4.82794
  • Դոլար = 386.523

Կիպրոսի նախագահը Թուրքիայի ընտրություններից հետո Հյուսիսային Կիպրոսի հարցով բանակցություններում առաջընթաց է ակնկալում

Կիպրոսի նախագահը Թուրքիայի ընտրություններից հետո Հյուսիսային Կիպրոսի հարցով բանակցություններում առաջընթաց է ակնկալում

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը ակնկալում է Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված համընդհանուր ընտրություններից հետո առաջընթաց տեսնել Կիպրոսի կարգավորման հարցում։

«Իհարկե, ես թուրքական արտաքին քաղաքականության մեջ արմատական փոփոխություններ չեմ ակնկալում»,-ասել է Կիպրոսի առաջնորդը և շարունակել. «Համենայնդեպս, դա է վկայում Թուրքիայի արտաքին քաղաքականության նախորդ տարիների պատմությունը, բայց նոր ղեկավարի ընտրությունը, կլինի այն  Էրդողանը կամ ընդդիմության նոր զարգացում է նախանշում»

Խրիստոդուլիդիսը խոստովանել է, որ առջևում շատ դժվարություններ կան, բայց պետք է ամեն ինչ անել, որպեսզի դուրս գան ներկա փակուղուց և փորձենք վերսկսել ՄԱԿ-ի հովանու ներքո միջհամայնքային բանակցությունները կիպրահույների և կիպրոսցիների միջև։

«Ես շատ մտահոգված եմ, որ մինչ Կիպրոսի հարցը մնում է չլուծված, ամեն օր տեղում նոր փաստեր են ի հայտ գալիս, ինչն էլ ավելի հեռու է դարձնում լուծումը»,-շարունակել է նա՝ հավելելով, որ դա իր համար «առաջնահերթություն է»:

Բանակցությունները, ըստ նախագահի, չպետք է սկսել զրոյից, այլ պետք է վերսկսվեն այն կետից, որտեղ դրանք ընդհատվել են 2017թ.-ին շվեյցարական Կրան-Մոնտանա քաղաքում:

Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին մասնակցող Խրիստոդուլիդիսը ԵՄ գործընկերներին տեղեկացրել է Կիպրոսի խնդրի կարգավորման իր կառավարության նոր մոտեցման մասին, որը ենթադրում է ԵՄ-ի ավելի ակտիվ ներգրավվածություն այդ գործընթացում։

Թեմայի այլ նորություններ