Խնդրում եմ լինել հնարավորինս կոնկրետ, որ ձեր առաջարկները կարողանանք քննարկել, ընթացք տալ. նախարարը դիմել է ուսուցիչներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    15 կմ/ժ
  • Լոռի 4°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    100%
    11 կմ/ժ
  • Արարատ 11°C
    87%
    23 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    92%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Խնդրում եմ լինել հնարավորինս կոնկրետ, որ ձեր առաջարկները կարողանանք քննարկել, ընթացք տալ. նախարարը դիմել է ուսուցիչներին

Խնդրում եմ լինել հնարավորինս կոնկրետ, որ ձեր առաջարկները կարողանանք քննարկել, ընթացք տալ. նախարարը դիմել է ուսուցիչներին

Վերջին օրերի քննարկումները ցույց տվեցին, որ որոշ տվյալներ կամ աշխատանքներ կարող են տարբեր կերպ մեկնաբանվել, ինչը անհարկի մեծացնում է տարաբնույթ պահանջները ուսուցչից։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ մանրամասնելով.

«Ինչպես օրինակ, մի բան էլեկտրոնային լրացնելուց բացի պահանջել թղթային եղանակով, ինչը շատ հաճախ անհիմն պահանջ է, հիմնականում սխալ մեկնաբանության արդյունք և որևէ կերպ չի բխում եղած կարգերից։

Ընդ որում այս պահանջները յուրաքանչյուր օղակում ավելանում են՝ այդ ուռճացված ձևով հասնելով ուսուցչին։ Մյուս դեպքում էլ հենց կարգերը վերանայման կարիք ունեն՝ թղթաբանությունը կրճատելու համար, հատկապես հաշվի առնելով, որ այժմ տվյալների մի զգալի թվային հարթակում հասանելի են։

Խնդրում եմ այս գրառման ներքո նշեք՝ ձեր կողմից արվող աշխատանքի որ մասն է օգտակար ու անհրաժեշտ, իսկ որ բաղադրիչներն է, որ կարելի է պարզեցնել կամ կրճատել։

Խնդրում եմ լինել հնարավորինս կոնկրետ, որ ձեր առաջարկները կարողանանք քննարկել և ընթացք տալ»։

Թեմայի այլ նորություններ