«Կարմիր գծերը», թե կինը այս կամ այն ոլորտում չի կարող աշխատել, գնալով փոխվում են. Արուսյակ Մանավազյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    13%
    13 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    30%
    37 կմ/ժ
  • Լոռի 20°C
    56%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    60%
    12 կմ/ժ
  • Արարատ 30°C
    16%
    11 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    47%
    9 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    13%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    48%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    13%
    13 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    32%
    7 կմ/ժ
  • Արցախ 22°C
    47%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

«Կարմիր գծերը», թե կինը այս կամ այն ոլորտում չի կարող աշխատել, գնալով փոխվում են. Արուսյակ Մանավազյան

«Կարմիր գծերը», թե կինը այս կամ այն ոլորտում չի կարող աշխատել, գնալով փոխվում են. Արուսյակ Մանավազյան

Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հետ:

- Տիկին Մանավազյան, որքանո՞վ են համատեղելի կինը և քաղաքականությունը՝ հաշվի առնելով կնոջ նուրբ և խոցելի էությունն ու քաղաքական ոլորտին հատուկ հաստատակամությունը: 

- Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր օրերում չկա մի ոլորտ, որը կնոջն անհասանելի է կամ անհամատեղելի նրա համար: Եվ դրա համար այսօր կանայք ներգրավված են բոլոր բնագավառներում: Թեև մենք՝ կանայքս, էմոցիոնալ ենք, սակայն միաժամանակ բոլոր բնագավառների ուժն ենք՝ մեզ հատուկ զսպվածությամբ, նպատակասլացությամբ, և, ինչու ոչ, համարձակությամբ:

- Ի՞նչ է փոխում կինն իր ներկայությամբ:

- Մենք մեր էներգիայով, մտքի թռիչքով, նախաձեռնողականությամբ մեծ և կարևոր դեր ենք խաղում ընկերությունների առաջխաղացման գործում և քաղաքական ասպարեզում: Վերջերս Ազգային ժողով մի նախագիծ բերվեց, որը միայն տղամարդ պատգամավորների մասնակցությամբ հնարավոր չէր լինի կյանքի կոչել: Խոսքը «Ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին է: Սա համարձակ քայլ էր կանանց կողմից՝ կանանց համար:

- Կնոջ էմոցիոնալությունը կարո՞ղ է խանգարել նրան:

- Բոլորս էլ որոշակի իրավիճակներում էմոցիոնալ դրսևորումներ ունենում ենք, սակայն քաղաքական ոլորտում պետք է զսպել էմոցիաները: Ես վերջին տարիներին սկսել եմ աշխատել էմոցիոնալ ինտելեկտի ուղղությամբ և հասկանում եմ, որ շատ դեպքերում կարողանում եմ դրանք պահել, կամ ավելի ճիշտ չափաբաժնով ու ձևով դրսևորել:

 

- Թեև Դուք նշեցիք, որ կանայք այսօր ներգրավված են գրեթե բոլոր ոլորտներում, բայց, այնուհանդերձ, նրանց դեռ չեն պատկերացնում բազմաթիվ աշխատանքներ կատարելիս:

- Ես համամիտ չեմ այն ընկալման հետ, որ ասում են, թե կանայք թույլ սեռ են: Օրինակ՝ կարծում եմ՝ Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունն է նպաստում, որ այդ ծառայությունը կայանա ու զարգանա: Վերջերս ականատես եմ եղել նաև ռազմարդյունաբերության ոլորտում երիտասարդ աղջիկների, կանանց մասնակցությանը, ինչն ինձ շատ է զարմացրել, միաժամանակ շատ ուրախ եմ տեսնել դա: Նշեմ, որ հանդիպել եմ նույնիսկ կին տաքսու վարորդի, ինչը ողջունելի է: Ձևավորված «կարմիր գծերը», թե կինը այս կամ այն ոլորտում չի կարող աշխատել, կարծում եմ, գնալով փոխվում են:

- Ինչպե՞ս եք համատեղում աշխատանքը և ընտանիքը:

 

- Մարդը ի վիճակի է մեկ օրվա ընթացքում անել ամեն ինչ: Այնպես որ հնարավոր է հասցնել, որ ոչ մեկը չտուժի:

- Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր այն կանանց և աղջիկներին, որոնք դեռ վախենում են այս կամ այն ոլորտում գործուն քայլեր կատարել:

- Մի վախեցեք, սիրելի կանայք և աղջիկներ, ձեր ուժերը փորձել ձեր նախընտրած ոլորտներում: Եղեք համարձակ, նայեք առաջ, ձեր առջև նպատակներ դրեք և առանց վախենալու գնացեք դրանց հետևից, միաժամանակ անընդհատ կրթվեք ու ինքնակրթվեք:

Թեմայի այլ նորություններ