Կարևոր է Վատիկանի հետևողական դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում. ՀՀ ԱԳ նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    26 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    46%
    28 կմ/ժ
  • Լոռի 18°C
    83%
    7 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    76%
    7 կմ/ժ
  • Արարատ 30°C
    27%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    64%
    10 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    70%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    26 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    43%
    21 կմ/ժ
  • Արցախ 21°C
    66%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48256
  • Դոլար = 387.657

Կարևոր է Վատիկանի հետևողական դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում. ՀՀ ԱԳ նախարար

Կարևոր է Վատիկանի հետևողական դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում. ՀՀ ԱԳ նախարար

Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել, որ նոր էջ է բացվում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ: Այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառայի հետ համատեղ հայտարարության ժամանակ:

Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդի հետ քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր և պատրաստակամություն հայտնել խորացնելու Վատիկանի և Հայաստանի միջև հարաբերությունները:

«Անդրադարձել ենք ՀՀ նախագահի՝ օրեր առաջ Սուրբ Աթոռ կատարած այցին, կարևորել ենք նաև հայ ժողովրդի մեծ զավակ, Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակված Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրը՝ փետրվարի 27-ը, Հռոմեական գլխավոր օրացույցում ամրագրումը, որը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հոգևոր կապը: Սուրբ Աթոռը մշտապես Հայաստանի կողքին է եղել դժվարին ժամանակներում, և անցյալ տարին այս առումով ևս բացառություն չէր: Մեզ համար հատկանշական և կարևոր է Վատիկանի հետևողական դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման, նաև տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության պահպանման հարցում»,- ընդգծեց ԱԳ նախարարը՝ շեշտելով, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի օրերին և դրան հաջորդած ժամանակաշրջանում Սրբազան Քահանայապետի հղած ուղերձները, ինչպես նաև ռազմագերիների ազատ արձակմանն ուղղված կոչերը մեծ նշանակություն են ունեցել:

«Այժմ էլ Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները, շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերին և քաղաքացիական անձանց, և մենք խնդրում ենք, որպեսզի Սրբազան Քահանայապետն իր աղոթքներում և իր հրապարակային ուղերձներում մշտապես շարունակի հիշել հայ ռազմագերին և շեշտադրի նրանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Նախարարի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգությունն այժմ գտնվում է ոչնչացման վտանգի առջև:

Ժողովուրդների մշակութային և հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմամշակութային հուշարձանների և պաշտամունքի վայրերի դեմ ուղղված վայրագությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք այդ դեպքերը կանխելու ուղղությամբ:

Ցանկանում եմ նաև շեշտել, որ հայ ժողովուրդը շնորհակալ է Հռոմի Սրբազան Քահանայապետին Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային և միանշանակ ուղերձի համար: Մարդկության դեմ այս հանցագործության դատապարտումը շատ կարևոր է ապագայում աշխարհի այլ վայրերում նմանատիպ հանցագործությունների կրկնությունը կանխելու առումով»,- եզրափակեց խոսքը Արարատ Միրզոյանը:

Թեմայի այլ նորություններ