Կառավարությունն ընտրեց ոչ թե մեկանգամյա, այլ առօրյա ռեժիմում բարեվարքության ստուգման տարբերակը. Վլադիմիր Վարդանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    15 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    44%
    15 կմ/ժ
  • Լոռի 24°C
    68%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    55%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    30%
    4 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    15 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    40%
    4 կմ/ժ
  • Արցախ 29°C
    33%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.39166
  • Դոլար = 388

Կառավարությունն ընտրեց ոչ թե մեկանգամյա, այլ առօրյա ռեժիմում բարեվարքության ստուգման տարբերակը. Վլադիմիր Վարդանյան

Կառավարությունն ընտրեց ոչ թե մեկանգամյա, այլ առօրյա ռեժիմում բարեվարքության ստուգման տարբերակը. Վլադիմիր Վարդանյան

Այսօր՝ օգոստոսի 9-ին, Ազգային ժողովը շարունակում է 8-րդ գումարման 1-ին նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պետական և իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Վլադիմիր Վարդանյանը: Թեկնածուն նախ շնորհակալություն հայտնեց ԱԺ նախորդ գումարման պետական և իրավական հարցերով մշտական հանձնաժողովի բոլոր անդամներին պանդեմիայի և պատեազմի պայմաններում կատարած աշխատանքի համար և նշեց կատարած աշխատանքները:

«Դուք գիտեք, որ հանձնաժողովը քննադատության էր ենթարկվում դատավորների վեթինգ չիրականացնելու համար, բայց 2019 թ. սպեկտորը դատաիրավական բարեփոխումների հարցում ծայրահեղ հակասական էր. հասարակության մի մասը կարծում էր, որ պետք է վերացնել դատական համակարգը և դոլոր պաշտոնատար անձանց պաշտոնանկ անել, մյուս մասը ասում էր, որ դատական համակարգում չկա որևէ խնդիր: Այս սպեկտորի երկու հատվածներն էլ անընդունելի էին մեզ համար: Դրա համար էլ կառավարությունն ընտրեց ոչ թե մեկանգամյա, այլ առօրյա ռեժիմում բարեվարքության ստուգման տարբերակը»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը:

Նրա խոսքով՝ գործող կանոնակարգումները հնարավորություն են տալու դատական իշխանության շրջանակներում առցանց ռեժիմում վեր հանել դատավորի այնպիսի վարքագիծ, որն անընդունելի է դատական իշխանության համար: Դատական իշխանության մեջ բարեփոխումները կրելու են անընդհատ բնույթ»: 

Վլադիմիր Վարդանյանն ընդգծեց, որ 7-րդ գումարման ԱԺ-ում իրենց հաջողվել է ունենալ ոչ թե «Իմ քայլը» դաշինքի կամ ընդդիմության պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով, այլ հենց Ազգային ժողովի, որտեղ լսելի էր յուրաքանչյուր անդամի ձայնը»:

Թեմայի այլ նորություններ