Կապանի անտառում տեսախցիկները ֆիքսել են գորշ արջին՝ իր քոթոթի հետ (տեսանյութ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    49%
    11 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    97%
    2 կմ/ժ
  • Արարատ 21°C
    62%
    17 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    89%
    3 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    49%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    49%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    72%
    15 կմ/ժ
  • Արցախ 17°C
    93%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.52576
  • Դոլար = 388.4

Կապանի անտառում տեսախցիկները ֆիքսել են գորշ արջին՝ իր քոթոթի հետ (տեսանյութ)

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեսախցիկները գորշ արջ են ֆիքսել իր քոթոթի հետ։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն, գորշ արջն ընդգրկված է Հայաստանի Կարմիր գրքում։ Արեալը հիմնականում ներառում է այն վայրերը, որտեղ աճում են պտղատու ծառեր, հատապտուղներ ու ընկուզենիներ, որոնցով արջը սնվում է։

Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով․ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։ 

Թեմայի այլ նորություններ