Կանադան շնորհավորել է Հայաստանին խորհրդարանական հաջող ընտրությունների կապակցությամբ։
«Մենք հույս ունենք համագործակցել մեր հայ գործընկերների հետ եւ շարունակել մեր ջանքերը երկրում ժողովրդավարության առաջխաղացման ուղղությամբ, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»,-ասված Է Կանադայի արտաքին գործերի նախարարության Twitter - ում հրապարակված հաղորդագրության մեջ: