Ջոնաթան Շփանգենբերկը ընտրվել է Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի նոր վարչության ատենապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    38%
    17 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    77%
    7 կմ/ժ
  • Լոռի 16°C
    96%
    8 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 23°C
    52%
    3 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    92%
    3 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    53%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    93%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    53%
    20 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    68%
    21 կմ/ժ
  • Արցախ 18°C
    87%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Ջոնաթան Շփանգենբերկը ընտրվել է Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի նոր վարչության ատենապետ

Ջոնաթան Շփանգենբերկը ընտրվել է Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի նոր վարչության ատենապետ

Մայիսի 7-ին Քյոլնի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդարանի սրահում տեղի է ունեցել Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի ընդհանուր ժողովը, որի ընթացքում ընտրվել է նոր վարչություն։ Ժողովին, որին միացել են նաեւ առցանց մասնակիցներ, հետեւել է 60-ից ավելի անդամ։  Փակ գաղտնի քվեարկությամբ  մասնակիցների 2/3-ի  ձայներով  երկու թեկնածուներից վարչության նոր ատենապետ է ընտրվել թարգմանիչ եւ գեղանկարիչ Ջոնաթան Շփանգենբերկը (Jonathan Spangenberg)։ Փոխատենապետ է ընտրվել Սերժ Տեր-Հակոբյանը։

Նորընտիր վարչությունը հիմնականում կազմված է  առաջադեմ երիտասարդներից։ Հինգ հոգանոց վարչության նոր անդամներն են  Ջոնաթան Շփանգենբերկը, Սերժ Տեր-Հակոբյանը, Սամվել Լուլուկյանը, Սիլվա Աժդերյանը եւ Սիրանույշ Ա.-ն։

39-ամյա Ջոնաթան Շփանգենբերկը ազգությամբ գերմանացի է, ծնվել է Գերմանիայում, բայց ծնողների հետ տեղափոխվել է Լիբանան եւ 20 տարի ապրել է Այնճարում, հաճախել է հայկական դպրոց, ուսանել է Հայկազյան համալսարանում, պատմության եւ հնագիտության մասնագետ է։ Հիանալի տիրապետում է արեւմտահայերնին։ Գերմանիայում աշխատում է իբրեւ պրոֆեսիոնալ թարգմանիչ, ազատորեն թարգմանում է  գերմաներեն, անգլերեն, արաբերեն եւ հայերեն լեզուներից։ Նաեւ գեղանկարիչ է, ստեղծագործում է վերջին 10 տարիներին։ Արդեն տպագրության է պատրաստ Դանիել Վարուժանի «Հացին երգը» ժողովածուի գերմաներեն թարգմանությունը՝ շուրջ 30 բանաստեղծություն։

Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի նորընտիր վարչությունը նաեւ հանդես է եկել համայնքում  փոփոխություններ իրականացնելու ծրագրով՝ առաջարկելով հինգ հիմնական կետեր։

Ինչպես ՕՐԵՐ եվրոպական ամսագրի հետ զրույցում նշեց ԳՀԽ ատենապետ Ջոնաթան Շփանգենբերկը, իրենց առաջնային խնդիրներից մեկը գերմանահայ համայնքի ակտիվացումն է եւ կազմակերպումը, համագործակցությունը առաջնորդարանի, հայկական կազմակերպությունների եւ միությունների հետ։

Հաջորդ կարեւոր խնդիրը քաղաքական կապերի աշխուժացումն է երեք մակարդակներում՝ Գերմանիայի Դաշնային մարմինների, առանձին տարածաշրջանային(հողերի) եւ տեղական մարմինների հետ։

Կարեւոր թեմաներից են նաեւ Արցախի եւ Հայաստանի ապահովությունը, եւ նաեւ Հայոց ցեղասպանության հարցի ինստիտուցիոնալացումը, հատկապես ցեղասպանության մասին հիշողության մշակույթի ձեւավորումը գերմանական հասարակության մեջ։

Հաջորդ կարեւոր ոլորտը Գերմանիայի եւ սփյուռքի լրատվության միջոցներում  գերմանահայության հուզող խնիրների բարձրացումն ու արծածումն է։ Այս թեմայով նաեւ առանձին հանձնախումբ կարող է աշխատել։

Կարեւոր են նաեւ լեզվի, մշակույթի, կրթության հարցերի շուրջ քննարկումները, Գերմանիայում գործող հայերեն լեզվի դասընթացների կանոնակարգումը, այդ ուղղությամբ ավելի առաջընթաց ապահովելու մտայնությամբ եւ սեմինարների կազմակերպումը՝ նվիրված ինքնության հարցերին, լեզվին եւ պրոֆեսիոնալ համայնքային գործունեությանը։

Վերջին կարեւոր խնդիրներից մեկն էլ գերմանական պետական աղբյուրների միջոցով ֆինանսների հայթայթումն է, ինչը կնպաստի նաեւ համայնքի հզորացմանը։

Թեմայի այլ նորություններ