Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալե պալատում, տեղի է ունեցել Հայաստանի և Իտալիայի նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջո Մատարելլայի առանձնազրույցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    32%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    59%
    28 կմ/ժ
  • Լոռի 16°C
    88%
    6 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    89%
    4 կմ/ժ
  • Արարատ 27°C
    34%
    12 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    76%
    2 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    32%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    84%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    32%
    35 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    57%
    21 կմ/ժ
  • Արցախ 18°C
    76%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48662
  • Դոլար = 387.657

Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալե պալատում, տեղի է ունեցել Հայաստանի և Իտալիայի նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջո Մատարելլայի առանձնազրույցը

Նախագահներ Սարգսյանը եւ Մատարելլան անդրադարձել են հայ-իտալական դարավոր բարեկամությանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած տարիների ընթացքում ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին: Նրանք նշել են, որ հայ և իտալացի ժողովուրդները, որպես աշխարհի հնագույն քաղաքակրթություններ կրողներ, փոխհարաբերությունների հարուստ տարեգրություն ունեն, որի հիմքում պատմական սերտ առնչություններն են և նույնակունք քրիստոնեական արժեհամակարգը:

Հայաստանի և Իտալիայի նախագահները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների օրակարգի, տարածաշրջանային և միջազգային զարգացումների ու խնդիրների վերաբերյալ:

Թեմայի այլ նորություններ