Իսրայելի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    6 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    46%
    11 կմ/ժ
  • Լոռի 16°C
    96%
    8 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 29°C
    33%
    6 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    95%
    6 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    94%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    6 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    47%
    19 կմ/ժ
  • Արցախ 18°C
    86%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Իսրայելի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Իսրայելի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ)`  հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Լիոնին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` խորհրդանշական համարելով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին երկուստեք նոր դեսպանների նշանակումը, ինչը լավ առիթ կարող է հանդիսանալ հայ-իսրայելական հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար։

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործադրել բոլոր ջանքերը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ, մասնավորապես` օդային հաղորդակցության, գյուղատնտեսության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրի և զբոսաշրջության ոլորտներում։

Նախարարի տեղակալ Սաֆարյանը և դեսպան Լիոնը կարևորել են բազմակողմ համագործակցության ընդլայնումը։

Թեմայի այլ նորություններ