Իշխող խմբակցության պատգամավորները չեն բացառում եվրոպական կուսակցական որևէ միությանն անդամակցելը
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    11%
    9 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    24%
    33 կմ/ժ
  • Լոռի 14°C
    83%
    3 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    58%
    12 կմ/ժ
  • Արարատ 31°C
    12%
    8 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    49%
    9 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    11%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    59%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    11%
    9 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    38%
    19 կմ/ժ
  • Արցախ 21°C
    49%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.17105
  • Դոլար = 387.815

Իշխող խմբակցության պատգամավորները չեն բացառում եվրոպական կուսակցական որևէ միությանն անդամակցելը

Իշխող խմբակցության պատգամավորները չեն բացառում եվրոպական կուսակցական որևէ միությանն անդամակցելը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բազմաթիվ անգամ հայտարարել է իր պատրաստակամությունը և ցանկությունը՝ համագործակցելու  եվրոպական քաղաքական ընտանիքի անդամների հետ։ Ազգային ժողովում  խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները քննարկել, քաղաքական ուժը նպատակ ունի՞ առաջիկայում որևէ կուսակցության անդամակցել։

Պատգամավորը նախ նշեց, որ ՔՊ-ն յուրաքանչյուր հինգշաբթի իր գրասենյակում ունենում է կուսակցության նախաձեռնող խմբի հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են ամենատարբեր օրակարգային հարցեր՝ կապված թե՛ կուսակցության զարգացման, թե՛ առհասարակ կուսակցության դերի և նշանակության հետ։

«Այդ համատեքստում, բնականաբար, մենք նաև քննարկում ենք մեր համագործակցությունները համաշխարհային տարբեր կուսակցական միավորների հետ, որոնց հետ ունենք գաղափարական ընդհանրություններ, և, քանի որ բոլորի համար պարզ է, որ մենք ոչ մեկ անգամ ենք հայտարարել մեր պատրաստակամությունը և ցանկությունը համագործակցելու եվրոպական քաղաքական ընտանիքի անդամների հետ, բնական եմ համարում քննարկումները եվրոպական քաղաքական կուսակցությունների միավորումների վերաբերյալ, որպեսզի մեր կուսակցականները և բոլորը հստակ պատկերացումներ ունենան եվրոպական կուսակցությունների գաղափարախոսությունների, մեր ընդհանրությունների և համագործակցության հնարավորությունների մասին»,- ասաց Հովհաննիսյանը։

Ճշգրտող հարցին՝  հնարավո՞ր է անդամակցություն որևէ եվրոպական կուսակցության, Հովհաննիսյանը պատասխանեց՝ չի բացառում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը իր հերթին նշեց, որ բավականին երկար ժամանակ ՔՊ-ն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մասնակցում է տարբեր քաղաքական խմբերի ձևաչափով քննարկումներին։

«Մեր պատվիրակության մի մասը թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխող խմբակցություններից, ընդգրկված է Եվրոպական ժողովրդական կուսակցության պատգամավորական խմբում։ Օրինակ՝ ՀՅԴ-ն սոցիալիստների խմբում է և սոցիալիստների համաեվրոպական կուսակցական շարժման մաս է, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը եղել է Ժողովրդավարների և լիբերալների ալյանսի մաս, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մաս է կազմել կոնսերվատորների խմբին։ Այսինքն՝ սա քննարկում չէ, որ աննախադեպ բնույթ է կրում, սա քննարկում է, որը ինչ-որ տեղ ուշացած է։ Մենք բավականին երկար ժամանակ քննարկել ենք այս հարցը և շարունակում ենք քննարկումներն ու ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում այս ուղղությամբ»,-եզրափակեց Վարդանյանը։

Փետրվարի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները։

Թեմայի այլ նորություններ