Ինչու են սահմանային անցակետում գոյանում մեծ հերթեր. պարզաբանում
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    22 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    53%
    19 կմ/ժ
  • Լոռի 19°C
    93%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 32°C
    31%
    20 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    7 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    87%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    22 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    48%
    10 կմ/ժ
  • Արցախ 21°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Ինչու են սահմանային անցակետում գոյանում մեծ հերթեր. պարզաբանում

Ինչու են սահմանային անցակետում գոյանում մեծ հերթեր. պարզաբանում

Ամառային ծանրաբեռնված սեզոնին ընդառաջ ավելացող չվերթերի և մեծ ուղևորահոսքի ֆոնին ուղևորներին հնարավորինս արագ սպասարկելու ուղղությամբ օդանավակայանը նախաձեռնում է բոլոր անհրաժեշտ միջոցները. հերթերը կառավարելու համար համալրվում է անհրաժեշտ քանակությամբ աշխատակիցներով, ինչպես նաև իրականացնում է համակարգված աշխատանք սահմանապահ ծառայության հետ, որն օդանավակայանի ծառայություն չի հանդիսանում:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հիշեցնում են, որ նախորդ տարի օդանավակայանը սպասարկել է ռեկորդային թվով ուղևորներ՝ ավելի քան 5,3մլն:

«Չնայած դրան, մենք ամեն ջանք գործադրում ենք այս ներհոսքը կառավարելու և ուղևորներին հաճելի ճանապարհորդական փորձ ապահովելու համար:

Եղանակային պայմաններից ելնելով և ավիաընկերությունների չվացուցակում տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում չվերթերի կուտակումն առաջացնում է ոչ պլանավորված խցանում, քանի որ տարբեր օպերատիվ պայմաններից ելնելով չվերթերը ուշ կամ շուտ են ժամանում: Արդյունքում սահմանային անցակետում գոյանում են մեծ հերթեր:

Ուղևորների ճանապարհորդությունը հարմարավետ և արագ դարձնելու համար օդանավակայանն ու ավիաընկերություններն առաջարկում են տարբեր ծառայություններ, ինչպես օրինակ` օդանավակայանում գործող «Fast Track», «VIP» ծառայությունները, ավիաընկերությունների կողմից առաջարկվող բիզնես դասի տոմսերը և այլ տարատեսակ վճարովի ծառայություններ: Այն ամբողջ աշխարհում ընդունված կարգ է և օդանավակայանը բացառություն չէ այս հարցում:

Ցանկանում ենք նշել, որ մեր լիազորությունների շրջանակներում մեր թիմն արել և անում է հնարավոր ամեն ինչ ավելացած երթևեկությունն ավելի արդյունավետ կառավարելու համար և հավատարիմ է ուղևորների փորձի բարելավմանն ու ուսումնասիրում է տարբեր լուծումներ»,- ասված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածած պարզաբանման մեջ։

Թեմայի այլ նորություններ