Ինչ են ձևավորել Արցախի պատգամավորներն ու ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    35 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    15 կմ/ժ
  • Լոռի 18°C
    99%
    10 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 28°C
    54%
    21 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    86%
    8 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    98%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    35 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    65%
    22 կմ/ժ
  • Արցախ 21°C
    82%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Ինչ են ձևավորել Արցախի պատգամավորներն ու ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը

Ինչ են ձևավորել Արցախի պատգամավորներն ու ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան-Արցախ միջխորհրդարանական ֆորմատին այլընտրանք են ձևավորել Արցախի պատգամավորներն ու ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը: Այդ ոչ ֆորմալ նոր ձևաչափը փորձելու են դարձնել արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու խողովակ: Անգամ պատվիրակներ են ընտրվել, որոնք պարբերաբար հանդիպելու են արցախցիների հետ, լսելու են նրանց խնդիրները և փորձելու են դրանց լուծումներին հասնել։

Վերջին տասն օրվա ընթացքում երկու նման հանդիպում է տեղի ունեցել. «Հայաստան» դաշինքից մասնակցել են Արծվիկ Մինասյանը, Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, «Պատիվ ունեմ»-ից` Տիգրան Աբրահամյանը: Քննարկումների օրակարգում են եղել արցախցիների` Արցախ վերադարձի հետ կապված, ինչպես նաև սոցիալական, մասնավորապես` բնակարանային ապահովման ծրագրի, կենսաթոշակային կուտակային գումարների վերադարձի հարցերը»։

Թեմայի այլ նորություններ