Ինչ է քննարկում ԵՄ-ն ՀՀ պաշտպանության նախարարության հետ. Վասիլիս Մարագոսը մասնրամասնել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    9 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    64%
    9 կմ/ժ
  • Լոռի 19°C
    85%
    9 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    88%
    6 կմ/ժ
  • Արարատ 28°C
    39%
    16 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    72%
    12 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    71%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    9 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    61%
    8 կմ/ժ
  • Արցախ 23°C
    80%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Ինչ է քննարկում ԵՄ-ն ՀՀ պաշտպանության նախարարության հետ. Վասիլիս Մարագոսը մասնրամասնել է

Ինչ է քննարկում ԵՄ-ն ՀՀ պաշտպանության նախարարության հետ. Վասիլիս Մարագոսը մասնրամասնել է

ԵՄ-Հայաստան հարաբերությունները պատմական փուլում են: Ինչումն է այդ պատմականությունը հարցին ի պատասխան Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն ասաց պատմականության մասին այդ հայտարարությունը գալիս է ԵՄ անդամ պետությունների, հաստատությունների, ինչպես նաև ՀՀ կառավարության և հայ ժողովրդի հզոր կամքից:

«Մենք միասին աշխատում ենք, որպեսզի զարգացնենք մի գործընկերություն, որն արդեն շատ ուժեղ է:

Բայց հոկտեմբերին, երբ Գրանադայում վարչապետ Փաշինյանի և ԵՄ ղեկավարության հետ հանդիպում էր, մի գործընթաց էր, որ միասին սկսեցինք, որպեսզի ամրապնդենք այս հարաբերությունները: Եվրոպական խորհուրդը  հոկտեմբերին խնդրեց ԵՄ ինստիտուտներին մշակել տարբերակներ հարաբերություններն ավելի խորացնելու համար:

2 շաբաթ առաջ Բրյուսելում գործընկերության խորհրդում համատեղ գործընթաց մեկնարկեցինք: Այն է՝ գործընկերության մի նոր օրակարգ մշակել, որպեսզի արձագանքենք հայ ժողովրդի ավելի լավ կյանքի ձգտումներին:

Մի նոր ոլորտ, որտեղ մենք արդեն աշխատում ենք և հուսով ենք շուտով կոնկրետ արդյունքներ կունենանք՝ անվտանգության ոլորտն է: Նախկինում մեծ համագործակցություն չունեինք, բայց հիմա ունենք ԵՄ առաքելությունը, որն ավելի է ուժեղացվելու:

Հայաստանը մասնակցելու է ԵՄ խաղաղության շրջանակին: Սա մեկ այլ քայլ է, որը մենք հիմա ուսումնասիրում ենք ՀՀ-ի մեր գործընկերների հետ, մասնավորապես Պաշտպանության նախարարության հետ»,- ասաց Մարագոսը:

Թեմայի այլ նորություններ