Ինչ է արվում Լարսում կուտակված բեռնատարների խնդիրը լուծելու համար. Գնել Սանոսյանը մանրամասներ ներկայացրեց
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    9 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    64%
    9 կմ/ժ
  • Լոռի 19°C
    85%
    9 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    88%
    6 կմ/ժ
  • Արարատ 28°C
    39%
    16 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    72%
    12 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    71%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    9 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    61%
    8 կմ/ժ
  • Արցախ 23°C
    80%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Ինչ է արվում Լարսում կուտակված բեռնատարների խնդիրը լուծելու համար. Գնել Սանոսյանը մանրամասներ ներկայացրեց

Ինչ է արվում Լարսում կուտակված բեռնատարների խնդիրը լուծելու համար. Գնել Սանոսյանը մանրամասներ ներկայացրեց

«Խնդիրը կա, և խնդիրը հետևյալն է, որ՝ այո, նույն բեռներով բեռնված բեռնատարների մի մասն անցնում է, մի մասը՝ ոչ»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Լարսի անցակետի փակ լինելուն և որոշ բեռնատարների հետ վերադառնալուն:

«Գործընկերները որոշակի բեռի ուսումնասիրություն են անում և որոշակի խնդիրներ տեսնում: Այս խնդիրն Էկոնոմիկայի նախարարության և համապատասխան տեսչական մարմինների տիրույթում է»,- նշեց Սանոսյանը:

Հարցին՝ արդյոք քաղաքական ենթատեքստ չկա՞, օրինակ՝ ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելը, նա պատասխանեց. «Սահմանի վրա տեսչական մարմինը տվյալ ապրանքների հետ կապված որոշակի մասնագիտական տեսչական խնդիրներ է տեսել, մեր համապատասխան մարմիններն էլ այդ գործընկերների ու տնտեսվարողների հետ աշխատում են»:

Թեմայի այլ նորություններ